Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Ավե­լի շատ լսում ենք ներդ­րում­նե­րի մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ, քան դրանք իրա­կա­նում կան

Քիչ չէին նրանք, որոնք հավատում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումային բում է սկսվելու, ինվեստիցիաների համար այլևս խոչընդոտներ չեն լինելու, սակայն Փաշինյանն արդեն մեկուկես տարի պաշտոնավարում է, իսկ մենք մինչ օրս ավելի շատ լսում ենք ներդրումների մասին խոսակցություններ, քան դրանք իրականում կան։ 

Ավելին, օրավուր նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որ պարբերաբար իրականացվող ներդրումները ևս նվազում կամ իսպառ դադարում են:

 

Անգամ վարչապետի կողմից երկու անգամ ներկայացված 100 փաստերն ուսումնասիրելով՝ կարելի է համոզվել, որ Հայաստանում խոշոր ներդրողները չեն ցանկանում գումարներ դնել։ 

Եթե լիներ որևէ խոշոր ներդրումային ծրագիր, ապա վարչապետն անպատճառ դրանք կներկայացներ իր կողմից արձանագրված ձեռքբերումների տեսքով։

 

Դա է պատճառը, որ վարչապետը արտերկիր կատարվող իր այցերի ժամանակ նախընտրում է խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ հատուկ ծանրանալով ներդրումների թեմայի վրա, ինչպես դա եղավ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ, երբ մասնակցեց Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին:

Վարչապետն ամեն անգամ փորձում է ներկայացնել Հայաստանի հետ կապված որոշակի ցուցանիշներ, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազում, արտահանման աճ, Moody's-ի վարկանիշ և այլն, սակայն նրա այս հայտարարությունները լուրջ արձագանք չեն գտնում ներդրողների շրջանում։ 

Ներդրումների ծավալի ավելացման փոխարեն մի բան էլ  գումարները արտահոսում են Հայաստանից։ 

Օրինակ՝ այս տարվա ընթացքում 60 մլն դոլարից ավելի գումար է դուրս եկել մեր երկրից։ 

Այս իրողությունը չի կարող դժգոհություն չառաջացնել վարչապետի մոտ, դրա համար էլ, ինչպես նշվում է մամուլում, վերջինս դժգոհ է Հայաստանի այն դեսպանների գործունեությունից, ովքեր աշխատում են ներդրումային մեծ ներուժ ունեցող երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, և ցանկանում է, որ նրանք հատուկ աշխատանք տանեն այս ուղղությամբ։

Իրականում ներդրումների բացակայությունը պետք է դիտարկել այլ հարթության վրա։ Ավելի շատ խնդիրը Հայաստանում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակն է։ 

Բնականաբար, օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա գումարներ ներդնել մի երկրում, որտեղ անընդհատ տարբեր գործիչների և գործարարների ձերբակալություններ են տեղի ունենում, համարյա յուրաքանչյուր բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհ փակելով, ներդրումներ ներգրավելուն խոչընդոտող օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշվում, ինչպես, օրինակ՝ բանկային գաղտնիքը բացահայտելու մասին օրենքը և այլն։ 

Հայաստանում գումարներ դնելու համար ներդրողները քաղաքական կայունության երաշխիքներ չունեն։ 

Մյուս կարևոր պատճառը, որ ներդրումներ չկան, Հայաստանում առկա տնտեսական ռիսկերն են։ 

Օրինակ՝ մինչև հիմա որոշված չէ գազի գինը, և ներդրողները գումարներ ներդնելուց չեն կարող գնահատել գազի և էլեկտրաէներգիայի ինչ գին է գործելու, կամ գնաճի ինչ մակարդակ է լինելու։

Բացի այդ, իշխանությունը պատկերացում չունի, թե կոնկրետ ինչ խոշոր ծրագրեր կարելի է իրականացնել, որը շատ գրավիչ կլինի արտերկրյա ներդրողների համար։ 

Թերևս սա է պատճառը, որ խորհրդարանում ներդրումային նախագծերին հավանություն տալու հարցերը քննարկելու փոխարեն, լայնորեն քննարկվում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության հարցերը։ 

Ու հետաքրքրական է, որ մատուցված ծառայության ոլորտում վիճակախաղերի սեկտորում ավելի շատ բարձր աճ է արձանագրվել, քան, օրինակ՝ տնտեսության մյուս ճյուղերում։ 

Ու հիմա սրանից հետո ո՞ր ներդրողը կցանկանա գումար դնել մի երկրում, որի տնտեսության շարժիչ ուժը վիճակախաղերն են, իսկ ներքին շարժիչ ուժը՝ միայն մեկ անձի տրամադրությունն ու անձնական ցանկությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ