ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ուսուց­չի մի­ջազ­գա­յի տո­նը նշվում է ար­դեն 25 տա­րի

ՏՈՆԵՐ

Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1935 –ծնվել է ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:

2007- Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը: 

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը` այցելել Թուրքիա և համատեղ դիտել ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

2011– վախճանվել է նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը՝ Վանուշ Խանամիրյանը:

2011-սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը, որը ունի տարեկան 3,5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորություն, իսկ ներդրումը եղել է 160 միլիոն դոլար:

2012 –վախճանվել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

610 - Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:

1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավորությունից:

1502 -Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործել է Կոստա-Ռիկա կղզին:

1713 – ծնվել է ֆրանսացի փիլիսոփա Դենի Դիդրոն:

1793-Ֆրանսիայի ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:

1813 –վախճանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսեն:

1823 –Անգլիայում սկսել է հրապարակվել աշխարհում առաջին «Լանցետ» բժշկական ամսագիրը:

1848 –վախճանվել է գերմանա-ֆրանսիական կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:

1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:

1864 թ. – ծնվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը՝ Լուի Ժան Լյումիերը:

1910 - Պորտուգալիան դարձել է հանրապետություն:

1930 –Արկտիկան հետազոտող Գեորգի Ուշակովը ավարտել է Հյուսիսային Երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին բարձրացրել է ԽՍՀՄ դրոշը:

1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:

1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:

1991 - Ջակարտայում ինդոնեզիական ռազմական ինքնաթիռի վթարի զոհ է դարձել 137 մարդ:

1994– սկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել ուսուցիչների օրը:

2000– Հարավսլավիայում «Բուլդոզերյան» հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշևիչի կառավարմանը:

2011 –վախճանվել է ամերիկացի գործարար, Apple Inc. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:

2014 –վախճանվել է թատերական ռեժիսոր և դերասան, Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը:

Կամո Խաչիկյան