«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Էմոցիաների նկար. ի՞նչ նախապատմություն ունեն մեր առօրյայի մաս դարձած «սմայլիկները»

Կյանքը երբեք չի դոփում տեղում. զարգացումը թույլ չի տա: 

Նոր տեխնոլոգիաները կյանք են ներմուծում նոր բառեր և նշաններ: Կարելի է ասել, որ յուրաքանչ յուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ սմայլիկով հաղորդագրություն է ուղարկել: 

Բոլորն են օգտագործում այդ նշանները՝ սմայլիկները, ոմանք նույնիսկ մեծամասամբ հենց դրանցով են շփվում: 

Սմայլիկը՝ Էմոտիկոնը, գրաֆիկական պատկեր է, որն արտահայտում է էմոցիաները։ 

Սմայլիկի «նախապապը» եղել է, այսպես կոչված, emoticon-ը՝ մարդկային էմոցիաների արտահայտության սխեմատիկ նշանը: Emoticon բառը առաջացել է երկու բառերի միավորումից emotion (էմոցիա) և icon (նկար): 

Բուն սմայլիկի պատմությունը սկսվում է 1963 թվականի հոկտեմբերի 7-ից, որովհետև հենց այդ օրը նկարիչ Հարվի Բելուն առաջին անգամ նկարել է այն՝ հենց մեզ հայտնի տեսքով։ 

Մինչ այդ Բելուն ապրել էր Ամերիկայում և ոչ մի արժեքավոր բան չէր արել իր ստեղծագործական կյանքում, և ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում` ո՛չ քննադատները, ո՛չ էլ նկարիչները։ 

Սակայն մի օր նրան են դիմում «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերությունից ու խնդրում հորինել ու նկարել որևէ վառ ու հիշվող սիմվոլ, որը կարող է դառնալ ընկերության ապրանքանիշն ու այցեքարտը։ 

Հարվին առանց երկար-բարակ մտածելու 10 րոպեում նկարում է դեղին ժպտացող մռութիկ՝ «սմայլիկ»։ 

Պատվիրատուն ընդունում է գործը և Բելուին 45 դոլար վճարում: Արդյունքում ընկերության՝ նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցում է բոլոր սպասումները, քանի որ հաճախորդները հիացած էին սմայլիկով: 

Շուտով հաճելի մռութիկը սկսում է հայտնվել շապիկների, ծրարների, բացիկների, լուցկու տուփերի, մի խոսքով, կարելի է ասել, ամեն ինչի վրա: 

Անգամ ԱՄՆ-ի փոստային ծառայությունն է սմայլիկով նամականիշ թողարկել: Որոշ ժամանակ անց սմայլիկին սկսում են արտահայտություն ավելացնել. 

«Have a Happy day», որը նշանակում է լավ օր մաղթի՛ր: 

Բազմաթիվ ընկերությունների հաջողվում է սմայլիկների օգնությամբ ոտքի կանգնել: Բելուն, իհարկե, շշմել էր հաջողությունից և փքվել հպարտությունից: 

Ըստ նրա, մարդկության ու արվեստի պատմության մեջ դեռ չի եղել մի աշխատանք, որը կայծակնապես տարածվելով՝ այդքան երջանկություն, բերկրանք ու հաճույք պատճառի մարդկանց: 

Այնուամենայնիվ, նա իր ստեղծագործությունից կոմերցիոն օգուտներ չուներ: Դրանից օգտվել էր ֆրանսիացի Ֆրանկլին Լոուֆրանին, որը 1971 թվականին սմայլիկը գրանցել էր որպես իր ընկերության ապրանքային նշան և ստեղծել Smiley Licensing կորպորացիան, որը գործում է ամբողջ աշխարհում, բացի ԱՄՆ-ից: 

Բելուն, այնուամենայնիվ, որոշում է արտոնագրել իր հայտնագործությունը, քանի որ դրա միջոցով փող աշխատողների քանակը ավելանում էր: 

Ներկայումս Չարլզ Բելուն՝ Հարվի Բելուի որդին, գլխավորում է World Smile Corporation ընկերությունը, որն էլ համարվում է սմայլիկ նշանի սեփականատերը: Իսկ ի՞նչն էր սմայլիկի հաջողության պատճառը: 

Ժպիտը զարդարում է մարդու դեմքը, պարզություն ու մտերմություն հաղորդում, ինչպես նաև համարվում է լավ տրամադրության նշան: 

Սակայն, ի հակառակ դրա, կաթնասունների մոտ, որոնց մենք այդքան նման ենք ֆիզիոլոգիապես, հակառակն է` ատամները մերկացնելը, երախը բացելը ընկալվում է որպես ագրեսիայի ու հարձակվելու պատրաստակամության նշան: 

Հոգեբան Գրեգ Լադենը, երախը բացած, ժանիքները ցուցադրող կենդանու հետ նմանություն անցկացնելով, ասում է, որ մարդն էլ է ցուցադրում ատամները, բայց կարծես ասելով, որ ինքը ժանիքներ չունի և վտանգ չի ներկայացնում: 

Միաժամանակ ժպիտը կարելի է համարել «դիմացի» օբյեկտի հանդեպ անտարբեր չլինելու նշան։ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սմայլիկի միջազգային օրը, և այդ օրվա նշանաբանն է` «Do an act of kindness. Help one person smile» («Բարություն արա՛։ Ժպտացրո՛ւ մեկին»):

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը