Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Հուզումներ Իրաքում. զոհվել է ավելի քան 70 մարդ, հարյուրավորները վիրավորվել են

Իրաքում հուզումների 4 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 72 մարդու, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ոստիկանությանն ու բժշկական գերատեսչությանը։

Նշվում է, որ ներկայում ճանապարհային երթեւեկությունն Իրաքի մայրաքաղաքում կարգավորվել է, հանդարտություն է նաեւ Բաղդադի փողոցներում եւ հրապարակներում։

Կոռուպցիայի, գործազրկության եւ ծառայությունների անբավարարության առիթով տեղի ունեցած ցույցերն առաջին անգամ բռնկվեցին Բաղդադում երեքշաբթի, եւ այդ ժամանակվանից տարածվել են երկրի հարավում, որտեղ գերակշռում են շիաները, այն դեպքում, երբ հյուսիսային եւ արեւմտյան նահանգները համեմատաբար հանգիստ են։