Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

«Տեղս ասեմ` եկեք, հենց հիմա ինձ կալանավորեք». Սամվել Ֆարմանյանը՝ իր եւ Արթուր Դավթյանի հեռախոսազրույցի մասին

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է, որ հեռախոսազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն ասել է, թե նախապատրաստվում են նյութեր, գործ է հարուցվելու։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Ի պատասխան իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

Ավելի ուշ Սամվել Ֆարմանյանը գրառում կատարեց ՀՔԾ հայտարարության վերաբերյալ։ Գրառումը՝ ստորեւ․

«Ծանոթացա ՀՔԾ-ի լավաշ-հայտարարությանը:

Դուք կարծում եք, թե քրոջս վրա գործեր թխելով ու կալանքով վախեցնելով (դուք ստեղ էլ չգրված օրենք եք խախտել) հասնելու եք նրան, որ ես քաղաքական իմ անելիքի հարցում տարուբերվե՞մ:

էսպես ասեմ, Ֆրեդը միեւնույն է խոսելու է «հետեւանքների», ոչ թե «արդյունքների» մասին: Գիտեմ` չհասկացաք: Բայց, ոչինչ, բնազդը կհուշի»:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումն էր կատարել, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ մարզասրահում իրեն մոտեցել է ՀՔԾ քննիչ ներկայացող մեկն ու ասել, թե իր քրոջը կրկին կալանավորելու են։

Ի պատասխան ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ամիսներ առաջ Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցը փոխվել է, նրան թույլ է տրվել մեկնել Վրաստան, իսկ ավելի ուշ, երբ նրան հրավիրել են ՀՔԾ, նա չի ներկայացել: