Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Ռուսաստանում հայտնաբերվել է իր տեսակի մեջ միակ ալմաստ-մատրյոշկան

 

Յակուտիայում, Նյուրբինյան լեռնահարստացուցիչ կոմբինատում արդյունահանել են ալմաստ, որի ներսում ազատ տեղավորվում է եւս մեկը, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում կատարելով «Ալռոս» ընկերության մամուլի ծառայությանը։

 

Գտածոն ուսումնասիրած մասնագետների խոսքով՝ սա ալմաստների արդյունահանման պատմության մեջ առաջին դեպքն է։

 

 

Քարի տարիքը գիտնականները գնահատում են 800 եւ ավելի միլիոն տարի։ Ներքին խոռոչի տրամագիծը կազմում է վեց խորանարդ միլիմետր, իսկ ներքին բյուրեղի ծավալը՝ 1,6 միլիմետր, 0,02 կարատ քաշով (0,0004 գրամ)։ Ներքին ալմաստն ունի դեղահաբի տեսք։ Արտաքին քարը բարդ կառուցվածք ունի, որի չափերն են 4,8х4,9х2,8 միլիմետր, քաշը՝ 0,62 կարատ (0,124 գրամ)։

 

Արտասովոր ալմաստը հայտնաբերել են ալմաստների առեւտրի ձեռնարկությունում տեսակավորման ընթացքում եւ փոխանցել այն ընկերության գիտահետազոտական ընկերությանը։ Այնտեղ գտածոն ուսումնասիրել են ռենտգենի եւ սպեկտրոգրաֆի օգնությամբ։ Մասնագետները եկել են եզրակացության, որ սկզբում ձեւավորվել է ներքին բյուրեղը, հետո նրա շուրջ գոյացել է արտաքինը։

 

«Ամենահետաքրքիրը մեզ համար պարզելն էր քարերի միջեւ օդի շերտի առաջացումը։ Երկու վարկած կա։ Մեկի համաձայն՝ աճի ընթացքում ալմաստը պատվել է մի նյութով, որը հետո հողի հետ շփման արդյունքում լուծվել է։ Երկրորդ վարկածով բյուրեղի ներսում գոյացել է շերտ ցանցկեն բազմաբյուրեղ նյութից։ Հետագայում այն լուծվել է ավելի ակտիվ գործընթացներով՝ հողով պատվելով։ Ամեն դեպքում, սա եզակի երեւույթ է, քանի որ սովորաբար նման դեպքերում հանքանյութերը փոխարինվում են ուրիշ հանքանյութերով՝ առանց խոռոչ ձեւավորելու։ Բնությունը դատարկություն չի սիրում»,- ասել է «Ալռոսայի» նորարարական աշխատանքի գծով տնօրեն Օլեգ Կովալչուկը։