Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Գրպանահատի վերջը. գողությունից րոպեներ անց ոստիկանները նրան բերման էին ենթարկել

 

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում Շիրակի մարզի Անի գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ, երթուղային ավտոբուսում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ եւ բանկային քարտեր:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները` օպերատիվ տվյալները իրացնելով, նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայից` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի 49-ամյա մի բնակչի:

 

 

Նա ներկայացրել է գողոնը, նաեւ տվել խոստովանական բացատրություն, որ նշվածից բացի հոկտեմբերի 2-ին 8-րդ համար երթուղային ավտոբուսում եւս մեկ ուղեւորուհու դրամապանակ է հափշտակել:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Նախապատրաստվում են նյութեր: