Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Վանաձորի միջադեպից տուժածներից մեկին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

 

Վանաձորում երեկ  տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվածներից մեկին տեղափոխել են Երեւանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, մի վիրավորն էլ քիչ անց կտեղափոխվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի ԲԿ-ից:

 

«Նրանք բոլորը հրազենային վնասվածքներ ունեն, Երեւան տեղափոխվածի վիճակը ծայրահեղ ծանր է: Մնացածների վիճակը ծանր է»,- հայտնեցին հիվանդանոցից:   

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա:

 

Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։

 

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում, միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից, սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

 

Արդյունքում՝ 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։

 

Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։