Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Նյու Յորքում անհայտ անձը դաժան հաշվեհարդար է տեսել չորս անօթեւանների հետ

 

Նյու Յորքում հարձակման հետեւանքով չորս անօթեւաններ սպանվել են, եւս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է Fox News-ը։

 

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարդիկ սպանվել են քնած ժամանակ, սպանության գործիք է դարձել մետաղյա ինչ-որ իր։

 

 

Գիշերվա երկուսին «911»-ը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Բաուերի փողոցում գլխի լուրջ վնասվածքներով տղամարդ է հայտնաբերվել։ Դրանից հետո գտել են եւս մեկ տղամարդու՝ նմանատիպ վնասվածքներով։

 

Որոշ ժամանակ անց Բրոդվեյում հայտնաբերվել է երեք տղամարդու դի։

 

Նշվում է, որ միջադեպի հետ կապված՝ կալանավորվել է 24-ամյա տղամարդ։ Ոստիկանությունը գտել է հանցանքի գործիքը՝ մետաղյա խողովակը։

 

Իրավապահները սպանվածների անունները չեն հրապարակել՝ նշելով միայն, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, անօթեւան են եղել։ Հնարավոր է, որ մարդասպանը նույնպես բնակության վայր չի ունեցել։