«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Պահանջում են օրվա իշխանություններից՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. հայտարարություն

Past.am

 Այսօր հայտարարություն է տարածել «Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարակական կազմակերպությունը: Հայտարարության մեջ մասնավորաբար գրված է

Մեկտարիևավելինմերերկրումտեղիեն  ունենումգործընթացներ, որոնքահազանգենհետզհետեխորացողդատաիրավականուքաղաքականհամակարգիվերացման, նորիշխանականկլանիհաստատման, որոնցգործունեությանտրամաբանականշարունակությունըհանգեցնելուէքաղաքականուիրավականդեֆոլտի:

Դատարանների շրջափակում, հասարակության բևեռացում, հայաստանցի-արցախցի արհեստական բաժանում, ՍԴ-ի նախագահի դեմ տեղի ունեցող ռեպրեսիա, և ,իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատազրկում: Սրանք, այսպես կոչված, նոր Հայաստանի նոր բարքերն են, որոնց առկայությամբ պայմանավորված վտանգված է լինելու մեր պետականության գոյությունը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում տարվող գործընթացները վկայությունն են, որ օրվա իշխանությունը չունի նպատակ բացահայտելու 10 զոհերի սպանության պատասխանատուներին, փոխարենը ունի հստակ նպատակ անազատության մեջ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ակներև է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են և որևէ առնչություն չունեն Մարտի մեկի դեպքերի հետ: Անտեսվել է Սահմանադրական դատականի  որոշումը, որը պարտադիր է բոլոր  պետական մարմինների համար, ինչպես նաև խախտվել է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված՝Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները:

Արձանագրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և պահանջում ենք օրվա իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ, ԼՂՀ առաջին, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին:

Հարգանքներով՝ «Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարակական կազմակերպություն.

Հիմնադիր նախագահ՝Աղվան Պողոսյան (ԵՊԲՀ),

ՀԿ-ի փոխնախագահ՝Սիրանուշ Սերոբյան (հանրային/ պետական կառավարիչ, ԵՊՀ),

Լուսինե Նազարյան (մանկավարժ, ՀՊՄՀ),

Արամ Ավետիսյան (քաղաքագետ, ԵՊՀ),

Էլեն Զաքարյան (իրավաբան, ՀՖՀՀ),

Նինա Մարգարյան (քաղաքագետ, ՀՌՀ),

Գեորգ Խաչատուրյան (քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածում,  ԵՊԼՀ),

Նարե Ավետիսյան  (իրավաբան, ԵՊՀ):

Ցանկը  շարունակելի  է: