«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա. փոխվարչապետ

 

Այս պահին Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա: Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հունվարի 1-ից գազի հնարավոր թանկացման մասին հարցին:

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են:

«Դուք գիտեք, որ լոկալ իմաստով գազի գինը որոշվում է 3 բաղկացուցիչ մասերով՝ սահմանին գազի գին, ընթացիկ ներդրումներ եւ ընթացիկ ծախսեր: Ըստ էության, գնային փոփոխությունները կախված են այդ բաղկացուցիչ մասերի շուրջ բանակցային գործընթացից: Կարծում եմ՝ ԵԱՏՄ ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկա, որտեղ պետք է միասնական քաղաքականություն լինի: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե տվյալ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, ապա մենք շահեկան դիրքում կհայտնվենք»,- ասաց Գրիգորյանը: