«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

«Չի կա­րե­լի նստել ու աշ­խար­հից նե­ղա­նալ՝ լի­նե­լով պե­տու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու մարդ»

«Արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ 

Այս թեզը, որը մինչ այդ ևս հնչել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ավելի հայեցակարգային տեսքի բերվեց այս տարվա մարտի 12-ին՝ ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ։ Ն. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 

նման բան ասում։ Նախ շեշտադրեց, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, որը նման բան է ասում, ու երկրորդ՝ ակնկալում է, որ Ադրբեջանում էլ նման տեքստ ասող կլինի։ Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հիշեցնում է վերոնշյալն ու, հաշվի առնելով այդ թեզի վերաբերյալ վերջին շրջանում հնչեցված հայտարարությունները, նկատում, որ Ն. Փաշինյանն այդպիսով երկու խնդիր է լուծում։

«Առաջինը, պամանականորեն ասած, անձնական-քաղաքականն է, երկրորդը՝ բուն բանակցայինը։ 

Ինչ վերաբերում է առաջին խնդրին, ապա իշխանության գալով հեղափոխական ալիքի, ժողովրդական աջակցության և բարձր լեգիտիմության շնորհիվ՝ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, խնդիր ունի կապիտալիզացնելու իր լեգիտիմությունը և հենվելու դրա վրա։ 

Շեշտադրելով այն, որ առաջին ղեկավարն է, որը նման բան է ասում՝ մասամբ ներքին, բայց այս դեպքում ավելի շատ արտաքին լսարանի առաջ փորձում է, այսպես ասենք, «վաճառել» իր լեգիտիմությունը, որը ավելի բարձր է, քան նախորդ բոլոր ղեկավարներինը։ 

Ինչ վերաբերում է արդեն բուն բանակցային խնդրին, ապա այն շատ պարզ է և չի տարբերվում նախորդ իշխանությունների ընդհանուր բանակցային ռազմավարությունից. մարտավարական տարբերություն կա, ռազմավարական՝ ոչ։ 

Փաշինյանը բանակցությունների առաջմղման բարենպաստ մթնոլորտի բացակայության և տապալման մեղքը փորձում է բարդել Ադրբեջանի վրա։ 

Նախկինում էլ էինք այդ ռազմավարությամբ աշխատում, պարզապես՝ այլ մարտավարությամբ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Էդգար Էլբակյանը նկատում է՝ վերոնշյալ թեզը երկու նպատակներին հասնելու պարագայում էլ չաշխատող տարբերակ է. 

«Անձնական-քաղաքական խնդրի դեպքում չի աշխատելու, որովհետև դեմոկրատիայով ու վարկանիշային ցուցանիշով այսօր ոչ ոքի չես զարմացնի՝ հաշվի առնելով հատկապես համաշխարհային մասշտաբով առկա ժողովրդավարության ճգնաժամը։ 

Բուն բանակցային նպատակին էլ այդքան լավ չի ծառայում՝ դատելով ինչպես վերջերս «Վալդայի» խորհրդակցական ակումբում տեղի ունեցած դրվագներից, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների վերջին ու հերթական լղոզված հայտարարությունից»։

Նրա խոսքով՝ թեզը, որ առաջ է քաշվել, միջազգային հարաբերությունների տեսության մեջ, կոչվում է «դեմոկրատական խաղաղության» հայեցակարգ. 

գաղափարն այն է, որ դեմոկրատական ռեժիմները, հաշվետու լինելով սեփական ժողովրդի առաջ, շնորհիվ ունեցած ազատական կառուցակարգի, ավելի հեշտ կկենտրոնանան ոչ թե պատերազմի, այլ համագործակցային օրակարգի շուրջ։ 

Սա՝ որպես տեսություն, իսկ պրակտիկայում այլ է. պատմության մեջ «դեմոկրատական խաղաղությունը» մաքուր տեսքով երբեք չի հանդիպում, չի լինում այնպես, որ միայն երկու համակարգերի դեմոկրատացումը հանգեցնի խաղաղության։ 

Չի լինելու նաև մեր դեպքում, որովհետև խնդիրը վերնախավը չէ։ Ժամանակին ասում էին, թե խնդիրը վերնախավերն են, նրանք են պատերազմի շահառուն, երբ փոխվեն, ամեն ինչ լավ կլինի։

Հիմա Հայաստանում այդ նույն ասողների առնվազն մի մասը հայտնվել է քաղաքական առաջին էշելոնում, և հիմա էլ փորձում են մեղքը բարդել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում փոփոխություն չի եղել։ 

Անգամ եթե լինի այդ փոփոխությունը, պատերազմը չի դադարելու, որովհետև պատերազմի խորքում կան օբյեկտիվ պատճառներ։ 

Ամենակարևորը՝ կա հակամարտության առարկա՝ լինի տարածքի, թե ազգային իդեալների տեսքով»։

 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, քաղաքագետը շեշտեց, որ կազանյան տապալված բանակցություններից հետո բանակցություն, որպես այդպիսին, չկա. «Կա բանակցություն բանակցությունները շարունակելու մասին, և բանակցություն՝ երկրորդային կամ հարակից նշանակության հարցերի շուրջ։ 

Օրինակ են վստահության մեխանիզմների ամրապնդումը, հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողական մեխանիզմների դիտարկման համակարգերի ներդրումը։ Բայց սա ևս բանակցության բուն բովանդակությունը չէ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական կողմում ոգևորություն կար։ 

Դատելով հրապարակային տեքստերից՝ մի պահ, կարծես, այլ՝ իրապես բովանդակային փուլ էին տեղափոխվում բանակցությունները, բայց հետո մարեց այդ ամենը։ 

Հիմա էլ երկրորդային հարցեր են շրջանառվում, որի օրինակը մարդասիրական ինչ-որ միջոցառումներն են, «փոխանակումները» և այլն։ Այսպես շարունակվելու է։ 

Որևէ ռեալ հիմք չկա՝ ասելու, որ բանակցային տրամաբանության արմատական փոփոխություն կլինի»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացն իր առանձնահատկություններն ունի. 

«Մեր ռազմավարությունը պետք է լինի բանակցել այնպես, որ դիվանագիտական հարթակում ուժերի հավասարակշռությունն ի վնաս մեզ չխախտվի, բանակցել այնպես, որ բանակցային սեղանին մենք չհայտնվենք փակուղու առաջ, և վերջապես՝ բանակցել այնպես, որ բանակցությունների տապալման մեղքը միջազգային գործընկերները չբարդեն մեզ վրա։ 

Նոր իշխանությունները, կարծես, ևս հասկանում են սա ու փորձում են դրա շուրջ կառուցել մարտավարությունը, բայց այստեղ շատ ժամանակ կարևոր է ոչ թե «ինչը», թե ինչ թեզերով կամ մարտավարական քայլերով ես փորձում ռազմավարական մեծ նպատակի հասնել, այլ ավելի շատ կարևոր է «ինչպեսը»։ 

Ես «ինչպես»-ի հարցում ունեմ որոշակի փորձագիտական մտահոգություններ, և այստեղ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

Քաղաքագետն ընդգծեց հատկապես միջազգային գործընկերների հետ ավելի թափանցիկ ու հասկանալի լեզվով հաղորդակցվելու պակասի մասին. 

««Վալդայի» դեպքը՝ կապված ՌԴ ԱԳ նախարարի և Իլհամ Ալիևի տեքստի՝ փաստացի բովանդակային նույնության հետ, հենց այս մասին էր վկայում։ Չի կարելի նստել ու աշխարհից նեղանալ՝ լինելով պետության համար պատասխանատու մարդ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ