«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ժպտացե՛ք, հիմա թռչնակը դուրս կգա. ֆոտոխցիկի «անցած ճանապարհը»

Այնքան էլ հեռու չեն այն օրերը, երբ ավագ սերունդը խորհրդային «Զենիթ», «Ֆեդ» կամ «Սմենա» ֆոտոխցիկների օգնությամբ արված լուսանկարների սև-սպիտակ ֆոտոժապավեններն էր երևակում մթության մեջ, ապա դրանից լուսանկարներ տպում: 

Սակայն ներկայումս ժամանակակից երիտասարդության համար այս ամենը «էկզոտիկա» է, քանի որ չխոսելով անգամ պրոֆեսիոնալ հայելային թվային ֆոտոխցիկների մասին, այժմ նույնիսկ ամենաէժան բջջային հեռախոսը կամ սմարթֆոնը հագեցած է տեսախցիկով, որը թույլ է տալիս որակյալ լուսանկարներ ստանալ: 

Իսկ ե՞րբ է ստեղծվել ֆոտոխցիկը: Դա տեղի է ունեցել ընդամենը 200 տարի առաջ, բայց այդ հայտնագործությունը այնքան մեծ պահանջարկ ուներ, որ դրա զարգացումը արագ ու զանգվածային էր: 17-րդ դարի սկզբին հայտնի աստղագետ Կեպլերը, օգտագործելով օպտիկական միջավայրում լույսի բեկման հատկությունը հարթ մակերևույթի վրա, պատկերի արտատպման փորձեր էր անում: 

Բայց արտատպվող պատկերի ֆիքսումը առաջին անգամ հաջողվել է իրականացնել Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսիին: Դա տեղի է ունեցել 19-րդ դարի 20-ականներին: Որպես պատկերը ֆիքսող նյութ՝ Ժոզեֆը օգտագործել է ասֆալտային լաքը: 

Չնայած այն հանգամանքին, որ նրա ստեղծած սարքը շատ բարդ էր, ստացիոնար և քիչ հայտնի, այնուամենայնիվ, այն հանդիսանում էր մարդկության պատմության մեջ ստեղծված առաջին ֆոտոխցիկը: 

Հետագայում Ուիլ յամ Թալբոտը վերափոխել է այդ սարքը, ստացել պատկերի նեգատիվ և էապես բարելավել լուսանկարների որակը: 

Դրանից հետո, մեկ այլ գյուտարար՝ Սեթթոնը, 1865 թվականին հորինել է ոսպնյակներից կազմված օբյեկտիվը, ինչն ահռելի առաջընթաց էր ֆոտոխցիկների զարգացման պատմության մեջ: 

Նրա ստեղծած սարքը արտաքինից արդեն նման էր մեզ ծանոթ տեսախցիկներին և հնարավորություն էր տալիս ստանալ որակյալ լուսանկարներ: 

Ներկայումս գործնականում չկան մարդիկ, որոնք չգիտեն այնպիսի ապրանքանիշի մասին, ինչպիսին է «Կոդակը»: 1990-ականներին և 2000-ականների առաջին տասնամյակի սկզբում «Կոդակ» ֆոտոժապավենը շատ տարածված էր, և միայն թվային տեխնոլոգիաների զարգացմամբ է հաջողվել նրան զրկել շուկայում գրաված առաջատար դիրքից: 

Նշենք, որ «Կոդակ» ֆոտոժապավենը ստեղծվել է 1889 թվականին և մինչ օրս էլ կիրառվում է: Մեծ քանակությամբ ֆոտոխցիկների արտադրություն («Leica» ապրանքանիշ) սկսվել է անցյալ դարի 20-ականների կեսերից: 

Դա տեղի է ունեցել 35 մմ լայնությամբ ֆոտոժապավենի հայտնագործությունից հետո: Նման ժապավենը հնարավորություն է տվել լուսանկարիչներին ստանալ փոքր չափերի նեգատիվ, ապա դրանից տպել գերազանց որակի մեծ չափերի պատկերներ: 

«Leica»- ի մասնագետները ստեղծել են նաև ֆոկուսավորման և լուսանկարման ժամանակը կարգավորող մեխանիզմները: 1963 թվականին «Polaroid» ընկերությունը նոր հեղափոխական հայտնագործություն է կատարել լուսանկարչության ոլորտում: 

Հորինվել է լուսանկարների ակնթարթային տպումը: Լուսանկարչության բնագավառում հաջորդ նշանակալից գյուտը թվային լուսանկարային պատկերների ստացման գյուտն է: 

Սա առաջին անգամ արվել է 1974 թվականին, և արդեն 1980-ականներին սկսվել է թվային տեսախցիկների արտադրություն: 

Ներկայումս թվային ֆոտոխցիկներ և տեսախցիկներ կարելի է գտնել բոլոր այն սարքերում, որոնք շրջապատում են մեզ՝ սկսած սովորական բջջային հեռախոսից մինչև հեռուստացույց կամ ավտոմեքենա: 

Գիտնականները անընդհատ մրցակցում են միմյանց հետ ավելի կոմպակտ և միևնույն ժամանակ բարձրորակ սարքերի ստեղծման մեջ: 

Դրանց լուծումները, օպտիկական որակը, պատկերի մշակման արագությունը և այլ բնութագրիչները անընդհատ բարելավվում են: Այժմ տեսախցիկը դարձել է մարդու անբաժանելի ուղեկիցը ուղևորությունների, տանը գտնվելու և ցանկացած այլ իրավիճակներում և թույլ է տալիս ֆիքսել կյանքի ցանկացած ակնթարթը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը