«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում. Նիկոլ Փաշինյան

Past.am

Իշխանությունը որոշումներ կայացնելու առումով խնդիրներ ունի, որովհետեւ չունի Հայաստանի «ռենտգենը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում։ Ճիշտ է, այսօր ասում ենք՝ խաղողի բերքն այսքան է, հետո ականջին ասում են՝ գիտես, իրականում ընդեղ ուրիշ բաներ կային, հին կոնյակը բերել են, հիմա ավել թիվ են ցույց տալիս։ Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետեւ մենք մեր երկրի ռենտգենը չունենք, սկսած վիճակագրությունից չգիտենք՝ ինչ է կատարվում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ վիճակագրականյ տվյալները նույնպես ամբողջական պատկերացում չեն տալիս երկրի մասին. «Հիմա հարց կհնչի, թե ինչու ենք մենք հղում անում այդ վիճակագրությանը, որովհետեւ այդ վիճակագրությունը նույն վիճակագրությունն է, եւ համեմատական է նախորդ շրջանի հետ։ Բայց այն, որ վիճակագրությունը մեզ տալիս է ամբողջական պատկերացում մեր երկրի մասին, դա այդքան էլ ճիշտ չէ։ Եվ շատ դեպքերում, այո, մենք տեղեկացված որոշման կարիք ունենք»։