Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Հարցն այն է, թե ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին. Փաշինյանը՝ Հռոմում Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ արել տարածաշրջանից դուրս բերել իր զորքերը, հաղորդում է AP-ը:

Տուսկը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին հայտնել է, որ «ոչ ոք չի խաբվում այսպես կոչված հրադադարի համաձայնությամբ», որը նախորդ շաբաթ կնքել են ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, պետք է դադարեցնի իր ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերն ու պահպանի միջազգային մարդասիրական իրավունքը: Նա նշել է, որ այլ գործողություններ նշանակում են անընդունելի տառապանք, «Իսլամական պետության» հաղթանակ եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար: