Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա

Պանչո. դարերից եկող ունիվերսալ հագուստ և՛ նիհարների, և՛ գիրուկների համար

Պանչոն լատինաամերիկյան ավանդական հագուստի տեսակ է: Այն իրենից ներկայացնում է բավականաչափ մեծ չափի գործվածքի ուղղանկյուն կտոր, որի մեջտեղում առկա է կտրվածք գլխի համար: Պանչոն հորինել են Հարավային Ամերիկայի հնդկացիները, և այն հանդիսացել է նրանց ազգային հագուստը: 

Հնդկացիները պանչոն բարձր էին գնահատում իր հարմարավետության համար: Այս հագուստը չէր խանգարում շարժումներին և բավականին տաք էր պահում մարմինը: Համարվում է, որ մարդիկ սկսել են պանչո օգտագործել 13-14-րդ դարերում: 

Դրանց առաջին տարբերակները պարզ էին և միմյանց շատ նման՝ ընդամենը մեկուկես մետրանոց քառակուսի, կամ էլ մեկուկեսը երկուսի վրա ուղղանկյուն գործվածքի կտոր, որը չուներ թևքեր կամ հագուստի այլ տարրեր, բացի գլխին հագցնելու համար նախատեսված կլոր անցքից: Սկզբից պանչո պատրաստում էին կենդանական բրդից: 

Այս հագուստի արտադրության համար գյուղացիներն ու այլ հասարակ մարդիկ օգտագործում էին «ավասկու» գործվածքը, որը բավականին կոշտ էր, քանի որ պատրաստվում էր լամայի բրդից:

 Հարուստ մարդիկ հագնում էին «ալապակի» գործվածքից պատրաստված պանչոներ (ալապակին զույգսմբակավոր ընտանի կենդանի է), որոնք ավելի փափուկ ու տաք էին: Իսկ ամենաթանկ պանչոները, որոնք պատրաստված էին «վիկունի» բրդից (վիկունին զույգսմբակավոր վայրի կենդանի է, որին ընտելացնելով՝ ստացել են ալապակի ընտանի կենդանի), կրում էին հնդկացիական ցեղերի առաջնորդները: 

Հին օրերում այն տարածքներում, որտեղ այժմ գտնվում է Պերուն, պանչոյի արտադրությունը իսկական արվեստ էր: 

Այս արհեստով զբաղվում էին միայն Պատագոնիայի որոշ շրջանների արհեստավորներ, որոնց արտադրանքը գնահատվում էր ամբողջ մայրցամաքում: 

Զարմանալին այն է, որ կանանց համար պանչոն պատրաստվում էր կոպիտ գործվածքից, իսկ տղամարդկանց համար՝ բարակ գործվածքից: 

Պանչոն զարդարելու համար օգտագործվել են ասեղնագործություններ և եզրակարեր, որոնք էլ այդ հագուստի տեսակը շատ գրավիչ են դարձրել: 

Հենց դա էլ գլխավոր դեր է խաղացել եվրոպացիների կողմից այդ հագուստի նկատմամբ հետաքրքրության դրսևորման մեջ: Կարճ ժամանակ անց պանչոն գերազանց հագուստի համբավ է ձեռք բերել ոչ միայն Հյուսիսային  Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում: 

Սակայն պանչոյի պատմությունն այդքանով չի ավարտվել: Այս հագուստը հատկապես նորաձև է դարձել 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբին, երբ այն սկսել են ցուցադրել Եվրոպայում անցկացվող նորաձևության ցուցադրություններում: 

Այդ ժամանակ այն արդեն կրել էր զգալի փոփոխություններ՝ կտրվածքները և օձիքները ստացել են տարատեսակ ձևեր, հայտնվել են կտրվածքներ ձեռքերի համար, կարվել են գրպաններ, կցվել են գլխարկներ, ավելացվել են ժանյակներ և այլն: 

Բացի այդ, նորաձևության մոդելավորողները սկսել են ստեղծել հագուստի այնպիսի տարբեր տեսակներ, որոնցում զգացվում է պանչոյի «բովանդակային» հիմքը: Փոխվել են նաև գործվածքները՝ պանչոն դարձնելով ավելի գործնական, փափուկ և հարմարավետ: 

Հայտնվել են ձեռագործ պանչոներ, որոնք արագորեն ձեռք են բերել հանրաճանաչություն սպառողների շրջանում: 

Այնուամենայնիվ, ավանդական պանչոն չի վերացել, և այն շարունակում են կրել: Դասական պանչոն ունի ազատ ծածկույթ, որի ծայրերը հասնում են մինչև ազդրի կեսը, չունի զարդեր, իսկ դեկորը նվազագույն է: 

Հենց նման պանչոներն են գրավում գրեթե ցանկացած կնոջ ուշադրությունը: Դրանք ունիվերսալ են և կարելի է կրել ջինսի, տաբատի, շրջազգեստի կամ ցանկացած այլ զգեստի հետ: 

Բանն այն է, որ պանչոն թաքցնում է և՛ նիհարությունը, և՛ գիրությունը, միաժամանակ կնոջն օգնում է երևալ առավել նրբագեղ: Թերևս այս առավելություններն էլ հենց նպաստում են սպառողի հետաքրքրությանը այս տեսակի հագուստի նկատմամբ: 

 Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը