Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

Տեր ու հնազա՞նդ եք... Ամուսնական մատանու պատմությունը

Հարսանեկան՝ ամուսնական մատանիներ փոխանակելու ավանդույթն այնպես է մտել կյանք, որ մարդիկ անգամ չեն էլ մտածում, թե ինչու է անհրաժեշտ իրականացնել դա: 

Մատանիներն ընկալվում են որպես հարսանիքի պարտադիր բաղադրիչ: Իրականում ինչո՞ւ է առաջացել այդպիսի ավանդույթ, և դրանով ի՞նչ են նկատի ունեցել մեր նախնիները:

 Նախ՝ պետք է ճշտել՝ երբ են հայտնվել առաջին մատանիները: Հաստատված է, որ առաջին անգամ մատանիներ հայտնվել են Հին Եգիպտոսում: 

Փարավոնները կրել են դրանք և օգտագործել որպես կնիք, այսինքն՝ այն հանդիսանում էր իրենց կամքի հաստատում: Որոշ ժամանակ անց հարուստ եգիպտացիները ևս սկսել են օգտագործել ոսկյա մատանիներ՝ որպես զարդարանք, իսկ նրանք, որոնք հարուստ չէին, ստիպված ապակուց կամ կավից պատրաստված մատանիներ են կրել: 

Այս զարդերը պատրաստվել են նաև բրոնզից և արծաթից: Հին Հռոմում մատանիով կարելի էր որոշել, թե որ դասին է պատկանում այն կրողը: 

Ոսկե զարդեր թույլատրվում էր կրել միայն վերին դասի ներկայացուցիչներին: Սովորական քաղաքացիները կրել են արծաթից պատրաստված մատանիներ, իսկ ստրուկները՝ երկաթյա: 

Հենց այդ ժամանակ էլ առաջացել է նշանադրության ծեսը: Նշանադրության ծեսի իմաստն այն է, որ փեսացուն հարսնացուի ծնողներին է փոխանցում մետաղից պատրաստված օղակ՝ մատանի: 

Նման կերպ նա պարտավորություն է ստանձնում աջակցել այդ ընտանիքին: 

Այդ ժամանակներում նշանադրության ծեսը համարվել է ավելի կարևոր իրադարձություն, քան հենց բուն հարսանիքը: 

Պետք է նաև նշել, որ հարսանիքներ այդ ժամանակներում իրականացվում էին փոխադարձ համաձայնությամբ: 

Հարսանեկան մատանիներ փոխանակելը, որպես հարսանեկան արարողության պարտադիր պայման, ընդունվել է ավելի ուշ՝ քրիստոնեության ընդունումից հետո: 

Առաջին անգամ հարսն ու փեսան սկսել են փոխանակել բրոնզից պատրաստված օղակներ 2-րդ դարի երկրորդ կեսերին: 3-րդ դարում բրոնզե մատանիները փոխարինվել են արծաթե մատանիներով: 

Իսկ ուղղակի հարսանեկան արարողության ժամանակ մատանիների փոխանակությունը սկսել են կիրառել միայն 4-րդ դարում: 

Ինչպես և ներկայում, այն ժամանակ էլ ուղղափառ և առաքելական հավատացյալները հարսանեկան մատանին դրել են իրենց աջ ձեռքի մատին, իսկ կաթոլիկները՝ ձախ: 

Այսօր ամուսինները մատանիներ են փոխանակում՝ խոստանալով լինել սիրող և հավատարիմ: Հավատացյալ քրիստոնյաները կարծում են, որ հարսանեկան մատանին պետք է լինի պարզ և առանց զարդերի: 

Ներկայումս ամուսնության արարողության համար ամենից հաճախ հենց նման մատանիներ էլ ընտրվում են: Սակայն վերջերս նորաձևության մեջ են մտել թանկարժեք քարերով զարդարված հարսանեկան մատանիները: 

Երբեմն ապագա ամուսինները պատվիրում են հատուկ մատանիներ՝ ցանկանալով, որ դրանք լինեն եզակի: 

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ սիրելիի մատին դրված մատանին, անկախ իր կշռից ու ադամանդի չափից, մատնանշում է մեկ բան՝ զգացմունքների անկեղծություն: 

Հարսանեկան մատանիների պատմությունը ներկայումս էլ շարունակվում է, ժամանակակից ոսկերչությունը ամեն տարի իր հաճախորդներին է առաջարկում բացառիկ մատանիներ և զարդերի այլ տեսակներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը