Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

Ովքե՞ր են պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ

Վերջին օրերին հետևողական արշավ է սկսվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: 

Ընդհուպ, արդեն պահանջներ են դրվում նրա հրաժարականի հարցով: Իհարկե, այնպես չէ, որ դժգոհության հիմքեր չկան: Սակայն այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: 

Ըստ մեր տեղեկությունների, Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավին իրենց ուրույն մասնակցությունն ունեն, այսպես կոչված, «սորոսականները», որոնք «տակից» կրակի վրա յուղ են լցնում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները նշում են, որ այս գործում անմասն չէ նաև փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որն, ի դեպ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու ամենաեռանդուն կողմնակիցներից է: 

Ի դեպ, Անափիոսյանն իր հասարակական գործունեության շրջանակներում բավականին լուրջ գումարներ է ստացել Սորոսի հիմնադրամի կողմից և այդ շրջանակներում մի շարք ծրագրեր իրականացրել:

Թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում «սորոսականների» այս արշավը, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել, սակայն ուշագրավ է նախարարության երեկվա պարզաբանման մեջ հետևյալ շեշտադրումը, որն ընդգծում է հայերենի ու հայերենագիտության դերն ու նշանակությունը. «Օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»: