Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Հարցն այն է, թե ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին. Փաշինյանը՝ Հռոմում Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Պետք է կենտ­րո­նա­նան փոքր և մի­ջին բիզ­նե­սի զար­գաց­ման վրա

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, բազմիցս խորհրդարանի ամբիոնից խոսել է մենաշնորհների անթույլատրելիության և մրցակցության խթանման մասին, և նրա սիրած օրինակները հիմնականում վերաբերում էին բանանի, շաքարավազի ներկրմանը և այլն։ 

Վարչապետ դառնալուց հետո էլ Փաշինյանը շարունակում է անդրադառնալ մենաշնորհների դեմ պայքարին և խոսել փոքր և միջին բիզնեսին խրախուսելու անհրաժեշտության մասին, սակայն թե որքանով են նրա հայտարարությունները արտացոլվում իրական քաղաքականության մեջ, այլ հարց է։

Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13,5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 

Այս ցուցանիշները որպես ձեռքբերում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց նաև Փաշինյանը՝ հատուկ ընդգծելով, թե 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Թվում է, թե խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելացումը դրական է տնտեսության համար, սակայն պետք է նկատել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։

Հայաստանում տևական ժամանակ ականատես ենք լինում մի երևույթի, երբ խոշոր բիզնեսը կլանում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ նրանց մրցակցությունից դուրս թողնում։ 

Օրինակ՝ ակնառու է, թե ինչպես են մանր խանութներն ու կրպակները փակվում խոշոր սուպերմարկետների և մոլերի բացմանը զուգահեռ։ 

Այսինքն՝ խոշոր բիզնեսի բարգավաճումը հիմնականում տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին:

Զարգացած և դինամիկ տնտեսական համակարգ ունեցող երկրներում փոքր և միջին բիզնեսը վճարում է ընդհանուր հարկերի գերակշռող մասը, քանի որ այս սեկտորն ապահովում է տնտեսության հիմնական մասնաբաժինը, քանի որ խոշոր բիզնեսը և մենաշնորհները շատ հաճախ կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսության զարգացման համար։ 

Եվ պատահական չէ, որ այդ երկրների կողմից այնպիսի քաղաքականություն է տարվում, որ խոշոր բիզնեսը տնտեսության մեջ ունենա որոշակի սահմանաչափ։ Դրա համար էլ փոքր բիզնեսին տրվում են հարկային արտոնություններ, որոշակի գործիքակազմով խրախուսվում է նրանց գործունեությունը և այլն։

Եվ թվում է, թե մեր կառավարությունն էլ տարբեր քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի գործունեության պայմանները բարելավվեն և տնտեսության այս հատվածի մասնաբաժինը ավելանա, որն էլ կդառնա կառավարության՝ մենաշնորհների դեմ պայքարի և մրցակցությունը խրախուսելուն ուղղված քաղաքականության լավագույն օրինակը, սակայն սրա փոխարեն տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը շարունակում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին արտոնություններ տալ։

Իրականում վարչապետն ավելի շատ պետք է հպարտանար ոչ թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչների վճարած հարկերի ավելացմամբ, այլ այն ցուցանիշներով, թե ինչքան է բարելավվել փոքր ու միջին բիզնեսի դրությունը Հայաստանում և ինչքանով է ավելացել այս հատվածի տնտեսվարողների վճարած հարկերի մասնաբաժինը։

Հասկանալի է, որ խոշոր բիզնեսը տնտեսության համար բազմաթիվ հավել յալ արդյունքներ է ապահովում, բայց չպետք է թույլ տալ, որ խոշոր բիզնեսի մասնաբաժինն աճի փոքր ու միջին բիզնեսի հաշվին։ 

Կառավարությունն այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ ոչ թե փոքր տնտեսվարողները դուրս մնան դաշտից, այլև ավելի մրցունակ դառնան։ Փոքր ու միջին բիզնեսին բացի արտոնություններ տրամադրելուց, շատ կարևոր է նաև դրանց զարգացման համար լրացուցիչ ներդրումային միջոցների ներգրավումը։

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ