ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել

Մետաղորսիչներ. ինչպես չհաջողվեց փրկել ԱՄՆ նախագահի կյանքը

Մետաղորսիչը (մետաղափնտրիչ, մետաղի դետեկտոր) էլեկտրական սարք է, որն ի վիճակի է հայտնաբերել մետաղից պատրաստված իրերը թույլ հաղորդող կամ չեզոք միջավայրում: 

Այն ի վիճակի է ցանկացած վայրում մետաղը հայտնաբերել՝ լինի դա հող կամ ջուր, պատ, փայտ, սնունդ, ուղեբեռ, հագուստ, կենդանու կամ մարդու մարմին և այլն: 

Այս սարքը օգտագործվում է նաև գանձեր որոնելու համար: Սա իրականում հուսալի և խիստ «խելացի» սարք է: 

Նախկինում մետաղորսիչներ օգտագործվել են հիմնականում զինված ուժերում և անվտանգության ոլորտում: Ժամանակակից մետաղորսիչները դարձել են կոմպակտ, քանի որ միկրոէլեկտրոնիկան և տեխնիկան շատ արագ են զարգանում, և դրանց կիրառման շրջանակները ներկայումս նկատելիորեն ընդլայնվել են: 

Մետաղորսիչը շատ ավելի հին պատմություն ունի, քան թվում է առաջին հայացքից: Այն սկսվում է 19-րդ դարի վերջին, երբ շատ ինժեներներ և գիտնականներ, իմանալով էլեկտրականության հիմունքները, փորձել են ստեղծել սարք, որի հիմնական գործառույթը մետաղի որոնումն է: Մետաղորսիչի ստեղծման հիմքերը դրվել է գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Վիլհելմ Դովեի կողմից 19րդ դարի երկրորդ կեսերին: Նրան հաջողվել է մշակել ինդուկցիոն հաշվեկշռի համակարգ, որի վրա էլ հիմնված է այս սարքի գործողության սկզբունքը: 

Այնուամենայնիվ, դրանից հետո տևական ժամանակ է պահանջվել պատմության մեջ առաջին մետաղորսիչը հայտնագործելու համար: 1881 թվականին Վաշինգտոնի երկաթուղային կայարանում Միացյալ Նահանգների քսաներորդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը ծանր վիրավորվել էր: 

Բժիշկները փորձել են հեռացնել փամփուշտը, բայց չեն կարողացել այն գտնել: Այդ ժամանակ իր օգնությունն է առաջարկում շոտլանդացի ֆիզիկոս Ալեքսանդր Գրեյհամ Բելլը: Մի քանի օրվա ընթացքում նա ստեղծում է աշխարհում առաջին մետաղորսիչը, որը գերազանց կերպով էր աշխատում Բելլի լաբորատորիայում, բայց հիվանդանոցում անզոր է գտնվում: 

Բանն այն է, որ վիրավոր նախագահը պառկած էր մետաղյա մահճակալի վրա, որն էլ խանգարում էր սարքին ճշգրտորեն աշխատել: Իսկ բժիշկները հրաժարվում էին հիվանդին տեղափոխել այլ մահճակալի վրա, ինչի արդյունքում էլ Գարֆիլդը մահացավ: 

Ալեքսանդր Բելլը 1882 թվականի օգոստոսին նկարագրել է իր մետաղորսիչը Գիտական զարգացման աջակցման ամերիկյան ասոցիացիայում: 1930 թվականին Միացյալ Նահանգներում դոկտոր Գերհարդ Ֆիշերը մշակել է ռադիոպելենգացիայի համակարգը, որը նախատեսված էր ավիացիայի համար (սա նույն մետաղորսիչն է, ուղղակի սարքը օդում է մետաղ՝ ինքնաթիռ հայտնաբերում): Այս համակարգը արդյունավետ էր նաև մետաղների որոնման համար գետնի վրա կամ ջրի մեջ: 

Դրա հետ կապված՝ ստեղծվում է մետաղորսիչի նոր տեսակ, որը անվանվել էր մետալոսկոպ և արտոնագրվել 1937 թվականին: Դրանից հետո Ֆիշերի՝ մետաղորսիչներ արտադրող ընկերությունը զբաղվում էր ռազմական պատվերների իրականացմամբ, ինչպես նաև արտադրում էր մետաղորսիչներ գանձերի որոնման համար: 

Ընկերությունը այսօր էլ շարունակում է մնալ այդ արտադրանքի առաջատար արտադրողը: 1930-ականներին մետաղորսիչների ստեղծման գործում ներգրավված էր նաև լեհ լեյտենանտ Յոզեֆ Կոզացկին: Իր առաջին սարքը նա ստեղծել է 1941 թվականին Մեծ Բրիտանիայում: 

Սարքը սկսել են արտադրել բրիտանական զորքերի կարիքների համար բավականաչափ մեծ քանակներով: Խորհրդային Միությունում առաջին մետաղորսիչը ստեղծվել է ինժեներ Կուդիմովի կողմից 1936 թվականին: Ավելի ստույգ՝ այդ սարքը կարելի է անվանել ականորսիչ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն օգտագործվել է հենց ականների որոնման նպատակով: 

Պատերազմն ավարտվելուց հետո մետաղորսիչները սկսել են հասանելի դառնալ քաղաքացիական անձանց համար, ընդ որում՝ դրանք օգտագործվում են գանձեր որոնելու համար, որն էլ նպաստել է սիրողական հնագիտության մեջ մետաղորսիչների ժողովրդականության բարձրացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը