ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ)

Ինք­նա­վա­րու­թյան ան­վան տակ բու­հե­րին ուզում են վե­րա­պա­հել կա­մա­կա­տար­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյուն

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը այս օրերին հայտնվել է հանրության ուշադրության կիզակետում։ 

Նախագծի հետ կապված հիմնական խնդիրը վերաբերում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելուն, սակայն նրանում այլ խնդրահարույց դրույթներ ևս կան, որոնք վերաբերում են բուհական համակարգի կառավարմանը և դեռևս մեծ հանրային ուշադրության չեն արժանացել։ Նախագծով նախատեսված է, որ բուհերի հոգաբարձուների՝ 12 հոգուց բաղկացած խորհրդից 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: 

Իսկ հոգաբարձուների խորհրդի մյուս 6 անդամները լինելու են համալսարանից՝ երկու ուսանող, երկու դասախոս և երկու գործատու։ 

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարը, կարողանալով նշանակել կառավարման խորհրդի կեսին, կարող է 6+1 բանաձևով հասնել ռեկտորի ընտրությանը և, ըստ էության, ընտրությունը վերածել նշանակման։ 

Իսկ ընտրված կամ նշանակված ռեկտորն էլ իր հերթին նշանակում է ֆակուլտետի դեկաններին։ Սա նշանակում է, որ բուհերում ստեղծվում է ուղիղ կառավարման մեխանիզմ։ 

Եթե նախկինում դեկանների ընտրությունը տեղի էր ունենում ֆակուլտետի խորհրդում և հաստատվում համալսարանի գիտխորհրդում, դեկանները հիմնականում պատասխանատու էին իրենց կոլեկտիվի առաջ, ապա նոր նախագծի իրականություն դառնալու դեպքում դեկանները ռեկտորներից ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու։ 

Եթե ֆակուլտետի կողմից է ընտրվում, նշանակում է, որ հաշվետու է ֆակուլտետին, եթե ռեկտորի կողմից է նշանակվում, նշանակում է, որ հաշվետու է ռեկտորին։

Նշանակված դեկանը կազմակերպելու է ամբիոնի վարիչների ընտրությունը, և այս հարցում վերջինս բոլոր լիազորություններն ու հնարավորություններն ունի, որպեսզի իր շուրջը հավաքի համախոհներին ու կազմակերպի ոչ թե ընտրություն, այլ ամբիոնի վարիչների նշանակում։ 

Իսկ դեկաններն ու ամբիոնի վարիչները միասին ձևավորում են բուհի գիտական խորհուրդը, որն էլ իր հերթին որոշում է կրթական ծրագրերը, այսինքն՝ դասավանդվող առարկաների բախտը և բուհի կրթական գործունեության ուղղությունը։ 

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որ ռեկտորի, դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը վերածվում է ուղղակի նշանակման, իսկ նրանց նշանակումը տեղի է ունենալու օրվա քաղաքական իշխանությունների նախասիրություններից ելնելով։ 

Այդպիսով բուհական համակարգը լիովին կախվածության մեջ է հայտնվելու իշխանությունից։ 

Սա նշանակում է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ավելի շատ բուհերը քաղաքականացնելու մասին օրինագիծ է, քանի որ բուհական համակարգի կառավարման հիմնական դերակատարներին նշանակելու արդյունքում այդ պաշտոններում կհայտնվեն իշխանության քաղաքական համախոհները, որոնք կլծվեն բուհերում իշխանահաճո մթնոլորտի ձևավորման գործին։

Եվ այս դեպքում ոչ մի խոսք չի կարող գնալ բուհերի ինքնավարության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու իրենց որոշումը իշխանությունները հիմնավորում են նաև բուհերի ինքնավարության մակարդակն ընդլայնելու աստառի ներքո, թե բարձրագույն կրթական հաստատություններն իրենք կարող են որոշել՝ այդ առարկաների դասավանդումը պետք է լինի, թե ոչ։

Բոլորս էլ հիշում ենք, որ իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը խոստանում էր, որ բուհերը ապաքաղաքականացվելու են, սակայն ներկայացված նախագծի լույսի ներքո տեսնում ենք, որ բարձրագույն կրթական հաստատությունները ոչ միայն չեն ապաքաղաքականացվելու, այլև իշխանության կամակատարների դերակատարություն են ստանձնելու, երբ օրինակ իշխանությունները կարող են կրթական համակարգի շահերից չբխող և պրոբլեմատիկ որոշումներ ընդունել, որի դեմ ոչ մի դեկան և ամբիոնի վարիչ չի ըմբոստանա։

Եթե ներկայացված նախագիծը լուրջ փոփոխությունների չենթարկվի, ապա բուհական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների հաջորդ ընդվզումը տեղի է ունենալու բուհական ինքնավարությունը վերադարձնելու պահանջի ներքո։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ