Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

Հար­ցադ­րում­ներ, որոնք հար­ցա­կա­նի տակ են դնում այն մո­տե­ցու­մը, թե «տնտե­սու­թյան մեջ ամեն ինչ փայ­լուն է».

2020թ. բյուջեի նախագծին տրված պահպանողական որակումը բացատրվում է մակրոտնտեսական կայունության ապահովման հանգամանքով: 

Այդուհանդերձ, բյուջեի քննարկումներին զուգահեռ հարցեր առաջացան առ այն, թե, մասնավորապես, տնտեսական թռիչքային աճի, ներդրումների ահռելի հոսքի և տնտեսական հեղափոխության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին ինչպե՞ս ստացվեց, որ 2020թ. բյուջեի նախագիծը ստացավ մի բովանդակություն, որտեղ, ի տարբերություն վերոնշյալ հայտարարությունների, կանխատեսումները շատ ավելի համեստ են:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ, ներկայացված բյուջեն իր մեջ ներառում է այն նույն համամասնությունն ու տրամաբանությունը, որոնք որդեգրած են եղել առնվազն վերջին հինգ, յոթ տարիների ընթացքում գործող կառավարությունները:

«2020թ. բյուջեի նախագծում մենք էական և առանցքային փոփոխություններ, ցավոք, չենք տեսնում: 

Անշուշտ կան եկամտային, ծախսային մասի ավելացումներ, բայց ավանդաբար այդպես է եղել: Եթե նայենք 2011, 2012 թվականներից սկսած՝ ապա կտեսնենք, որ բյուջեների թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասերը տարեցտարի աճ են արձանագրել, ինչը բնական երևույթ է: 

Շատ ավելի կարևոր է այն կառուցվածքը ոլորտներին ուղղվող ծախսերի, եկամուտների իմաստով, որը գլոբալ փոփոխության չի ենթարկվել: 

Սա, բնականաբար, չի տեղավորվում կառավարության հայտարարած այն գաղափարախոսության մեջ, որ անհրաժեշտ է տնտեսությունը որակապես նոր մակարդակի վրա տեղափոխել, թռիչքաձև աճ ապահովել, և դրանով իսկ տնտեսական հեղափոխություն իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

 

Ինչ վերաբերում է ներդրումների ներգրավմանը՝ Կ. Խաչատրյանը նկատեց. 

«Ցավով պետք է արձանագրենք, որ նույն պետական վիճակագրությունը, մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներն ակնհայտորեն վկայում են, որ 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ առնվազն հինգ անգամ ավելի քիչ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ենք ունեցել: 

Թեպետ տարին դեռ չի ավարտվել, և խոսքը 2019թ. առաջին 6-7 ամիսների մասին է, բայց, ամեն դեպքում, օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտում կա: 

Առաջարկված բյուջեի նախագծով դժվար է եզրակացնել, թե կոնկրետ ո՞ր միջոցառումները, ո՞ր ծախսերն են նպաստելու դրանց ծավալի ավելացմանը»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ ընթացիկ տարվա բյուջեում նախատեսված բազմաթիվ ծախսեր թերակատարվել են.

 «Հատկապես կապիտալ ծախսերի մասին է խոսքը, որը տնտեսական աճի ապահովման առումով խիստ կարևոր է, քանի որ ենթակառուցվածքաստեղծ ծախս է: 

Եվ այս ֆոնին ընկալելի չէ, թե 2020թ. համար ներկայացված ծրագրերը ի՞նչ ուժերով, ի՞նչ քաղաքականությամբ և ի՞նչ ռազմավարությամբ պետք է իրականացվեն»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, բյուջեի նախագիծն ընդամենը ֆինանսական փաստաթուղթ է, որտեղ արտացոլված են պետության եկամուտների ու ծախսերի հիմնական ուղղություններն ու բացվածքը. 

«Ամեն դեպքում, այն ցանկացած երկրի տարեկան ֆինանսական կարևորագույն փաստաթուղթն է, որովհետև, եթե գլոբալ դիտարկենք, ապա ցանկացած երկրի համար առանցքայինը կառավարության գործունեության ծրագիրն է, որը, որպես կանոն, հնգամյա է լինում: 

Հայաստանում էլ է այդպես: 

Բայց դրանից զատ, թե ամեն տարի կառավարությունը կոնկրետ ինչ ծրագրեր է իրականացնելու, որ ոլորտներին է ուշադրություն դարձնելու, ինչ խնդիրներ է առաջնային համարելու, դրանք արտացոլված են պետական բյուջեի մեջ»:

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր էր գալիք տարվա բյուջեում այլ պատկեր արտացոլել, տնտեսագետը պատասխանեց. 

«Կարծում եմ՝ եթե կառավարությունը որդեգրել է էական տնտեսական աճ ապահովելու, տնտեսության կառուցվածքը որակապես փոխելու քաղաքականություն, որի մասին բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարվել է, ապա բյուջեում այդ ամենը պետք է հստակ արտացոլվեր: 

Ինձ համար մի փոքր անհասկանալի է այն մոտեցումը, ըստ որի՝ ամեն ինչ լավ է տնտեսության մեջ, տնտեսական քաղաքականությունը փայլուն է, բայց հնարավոր են որոշակի շոկային իրավիճակներ, որոնցից ապահովագրվելու համար մենք խիստ մեղմ, համեստ կանխատեսումներ ու ցուցանիշներ ենք արտացոլել բյուջեում: 

Ինձ համար այդ մոտեցումը այդքան էլ համոզիչ չէ: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ, օրինակ՝ նախկին մենաշնորհային համակարգը լիովին վերացված է, մենաշնորհներ այլևս չկան, որ ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար է տարվում ու դրա ծավալները գրեթե զրոյացել են, ապա, բնականաբար, մարդկանց մոտ, մասնագիտական շրջանակներում առաջանում են որոշակի հարցեր: 

Մասնավորապես՝ այդ պարագայում ինչո՞ւ ենք մենք այդքան համեստ բյուջետային եկամուտներ պլանավորում, ինչո՞ւ ավելի ագրեսիվ ծախսային քաղաքականություն չենք իրականացնում և այլն: 

Չէ՞ որ ստվերի դեմ պայքարը պետք է իր արտացոլումը գտնի բյուջեի եկամտային մասում, կամ չէ՞ որ մենաշնորհային համակարգի վերացումը պետք է ուղղակիորեն հանգեցներ տնտեսությունում ապրանքների գների էական նվազման, ինչը չկա: 

Բոլորն ամեն օր տարբեր ապրանքներ սպառելով՝ որոշակի գնաճային երևույթներ են նկատում: Սրանք հարցադրումներ են, որոնք, բնականաբար, մտածելու տեղիք են տալիս ու հարցականի տակ են դնում այն մոտեցումը, որ տնտեսության մեջ իրականում ամեն ինչ փայլուն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ