Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ի՞նչ գույք է ձեռք բերել ֆինանսների նախարարի տեղակալը և ի՞նչ միջոցներ է հայտարարագրել

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի եկամուտների հանրագումարը 2019 թվականին կազմել է 53 519 173 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Պողոսյանի տարեկան հայտարարագրից: 

Վերոնշյալ հանրագումարից 33 900 000 ՀՀ դրամը գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր), 6 873 188 ՀՀ դրամը և 10 579 665 ՀՀ դրամը՝ աշխատավարձերից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 2 166 320 ՀՀ դրամ եկամտի մասին:

2018թ. հարկային տարում Ա. Պողոսյանը 37 695 735 ՀՀ դրամ արժողության բնակարան է ձեռք բերել: Ա. Պողոսյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 67 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 3 150 000 ՀՀ դրամ, 58 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: Ա. Պողոսյանի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 21 800 000 ՀՀ դրամ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ