ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ

Քար­դա­շյա­նի հիմ­նա­կան նպա­տակն է նի­հա­րել իր քա­ռա­սու­նա­մյա­կի նա­խա­շե­մին

sunmag.me-ն «Քիմ Քարդաշյանը իր քառասունամյակի նախաշեմին սկսել է ակտիվորեն մարզվել» վերնագրով հոդվածում գրում է, որ այցելելով պատմական հայրենիք՝ Հայաստան, Քիմ Քարդաշյանը սիրահարվել է տեղական խոհանոցին: 

Սակայն ներկայումս ռեալիթի-շոուի աստղը ստիպված է ընդունել, որ լավաշը, բիշին, տոլման և այլ ուտեստները չէին կարող չազդել իր կազմվածքի վրա: 

Օրերս Քիմը նկարներ է հրապարակել իր անձնական մարզիչ Մելիսսա Ալկանտարոյի հետ իր երեկոյան մարզումներից: 

Ընդ որում, նա գրառում է կատարել այն մասին, որ դահլիճ է գնացել ընթրիքից առաջ, որը երբեք առաջներում չէր արել, և լավ զգալու համար պետք է նիհարել: 

Ով ով, բայց Մելիսսան հաստատ կարող է օգնել աստղին: 

Քիմը իր մարզիչին գտել է «Ինստագրամով» և երկար ժամանակ հիացած է եղել նրա «առաջ և հիմա» լուսանկարներից, որտեղ երևում է, թե ինչպես է հղիությունից հետո կինը նիհարել 30 կիլոգրամ: Ներկայումս էլ Մելիսսան հրաշալի կազմվածք ունի և օգնում է հոլիվուդյան աստղերին հասնել նույնին: 

Ըստ նրա, նիհարելու գաղտնիքը սննդի մեջ է, այն պետք է պարունակի «լավ» ածխաջրեր, ինչքան հնարավոր է քիչ ալկոհոլ և օրական չորս լիտր ջուր: 

Բացի դա, նա համարյա չի ուտում մշակված կամ տապակված սնունդ, ինչպես նաև սերուցքային կարագ և կաթնամթերք: Քիմ Քարդաշյանի հիմնական նպատակն է նիհարել իր քառասունամյակի նախաշեմին: 

Տեսնենք՝ կստացվի, թե ոչ:

 

Կամո Խաչիկյան