Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Լուվրն առա­ջին ան­գամ հա­սա­րա­կու­թյան հա­մար բա­ցել է իր դռնե­րը որ­պես ազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան թան­գա­րան

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր, ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղըրղըզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912– տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը: 

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: 

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը: 

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը: 

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը: 

1968 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Արթուր Բաղդասարյանը: 

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը: 

1987– վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը: 

2000 - Ֆրանսիայի Սենատն ընդունել է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: 

2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն: 

2008- ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012-կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում: 

2013- մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ 

2016- հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

ԱՇԽԱՐՀ

30 –ծնվել է Հռոմի կայսր Ներվան: 

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը: 

1519– իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 –սկսվել է Ստոկհոլմյան «արյունային բաղնիքը»՝ մասսայական մահապատիժները: 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն: 

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը: 

1656– ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալլեյը, որի անունով անվանվել է Հալլեյի գիսավորը: 

1674– վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացել է իր դռները որպես ազգային գեղարվեստական թանգարան: 

1832 –ծնվել է վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ Իլ յա Ճավճավաձեն: 

1889– Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը: 

1895 -էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնց անվանել է X ճառագայթներ, հետագայում գիտնականները այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ: 

1903 – Հոլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլեկտրոկարդիոգրաֆը: 

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովիյ Գերդտը: 

1923 -Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբությունը», որի ժամանակ Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը: 

1935– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը: 

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Գուս Հիդինգը: 

1953-վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը: 

1961– եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի (ուրախների և հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը: 

1998- վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Կամո Խաչիկյան