Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

Օծանելիք՝ բազմաթիվ բաղադրատեսակներ ու հազարամյակների պատմություն

Սպիրտային օծանելիքը՝ դուխին (հայերենում կարող է օգտագործվել նաև բույրաջուր բառը), մաշկը, մազերն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող– հիգիենիկ նպատակներով օգտագործվող նյութ է։ 

Պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլ սպիրտը, ջուրը (սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող այլ նյութերը (օրինակ` բենզիլբենզոատ)։ 

Մարդիկ դեռևս հին ժամանակներից են սկսել օգտագործել անուշաբույր նյութեր: 

Վաղ անցյալում որպես օծանելիք օգտագործել են բուսական եթերայուղեր, բալզամներ, խեժեր, կենդանական ծագման նյութերի թուրմեր։ 

Օծանելիքը՝ «պարֆյումերիա», լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծուխ»՝ «fumum»: Սա հուշում է, որ հին մարդիկ բույրեր ստեղծել են տերևների, փայտի, տարբեր համեմունքների այրմամբ: 

Բույրերի ստեղծման պատմությունը սկսվում է մոտ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսից: 

Ապացույցներ կան, որ հենց այն ժամանակներից են սկսել օգտագործել բուրումնավետ նյութեր: Այնուամենայնիվ, ավելի հայտնի վարդի ջուրը հայտնաբերել են արաբները:

 Մոտ 1300 տարի առաջ նրանք սովորել են այն ստանալ վարդի ծաղկաթերթերից: 

Այն ժամանակ լայնորեն օգտագործվում էր այն որպես դեղամիջոց: 

Իհարկե, այն ուժեղ բուրիչ է, բայց շատերի համար անհասանելի էր իր բարձր գնի պատճառով: 

Ինչպե՞ս են հին ժամանակներում մարդիկ բուրմունքը անջատել բույսերից: 

Հնում օծանելիք ստանում էին «անֆլերաժի» մեթոդով, որի ժամանակ օգտագործվում էին հիմնականում ծաղիկներ: 

Սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, և ներկայումս չի օգտագործվում: 

«Անֆլերաժը» կարելի է մոտավորապես բացատրել այսպես. ապակու կտորի վրա քսվում է յուղ՝ հիմնականում խոզի ճարպ, ապա ծաղկաթերթիկներ են դրվում դրա վրա, այն բանից հետո, երբ ճարպը բույսից կլանում է ամբողջ բույրը, ծաղկաթերթերը փոխարինվում են և այդպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ճարպը հագեցնել հոտով: 

Հետո ճարպից սպիրտի օգնությամբ եթերայուղերը հանվում էին: Ներկայումս օծանելիք ստանալու տեխնոլոգիան շատ ավելի պարզ է: Հատուկ լուծիչը անցկացնում են ծաղկաթերթերի միջով, որի արդյունքում լուծիչը հագենում է եթերայուղերով: 

Հետո եթերայուղերը առանձնացվում են լուծիչից և մաքրում սպիրտով: 

Ներկայումս օծանելիքների արտադրության համար օգտագործվում են տարբեր ծաղիկներ (հասմիկ, վարդ, մանուշակ, նարդոս), ծառերի փայտանյութեր՝ հատկապես սանդալի ծառի, ինչպես նաև բույսերի արմատներ: 

Օծանելիքների ստեղծման պատմության ընթացքում հայտնվել են մեծ թվով նոր բաղադրիչներ, որոնք մտել են նրանց կազմի մեջ: 

Այնուամենայնիվ, ներկայումս արտադրվող օծանելիքի աննշան մասն է պատրաստվում բնական հումքից, քանի որ այն շատ թանկ է: 

Օծանելիքների ներկայիս բույրերի մեծամասնությունը քիմիկոսների աշխատանքի արդյունքն է, քանի որ վերջիններս սովորել են ընդօրինակել գրեթե ցանկացած ծաղկային բույր: 

Ընդ որում, շատ դժվար է տարբերակել այդ բույրերը բնականից, և դա ունակ են կատարել միայն պրոֆեսիոնալ օծանելիքի դեգուստատորները՝ հոտոտողները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը