Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հայ­րա­պե­տյա­նից հա­լած­ված Խաշ­մա­նյա­նին Վա­նե­ցյա­նը գլխա­վոր մար­զիչ նշա­նա­կեց.

Նախօրին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, իսկ ՀՖՖ գործկոմը միաձայն հավանություն է տվել այդ որոշմանը: 

Այս անգամ ևս մեր ֆեդերացիան նախապատվություն տվեց հայաստանցի մարզչի, ինչը հարուցեց երկրպագուների որոշակի շրջանակների դժգոհությունը, քանի որ երկար ժամանակ է՝ խոսվում է դրսից հայտնի ու թանկ վարձատրվող մասնագետ հրավիրելու անհրաժեշտության մասին: 

Աբրահամ Խաշմանյանն իսկապես պրոֆեսիոնալ է, նա անցած տարիների ընթացքում Հայաստանի թիմերի հետ առաջնության և գավաթի խաղերում տիտղոսներ է նվաճել, սակայն այդպես էլ չի նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ:

«Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Խաշմանյանին այս պաշտոնում նշանակելու հարցը բազմիցս քննարկվել է նաև Ռուբեն Հայրապետյանի ժամանակ, սակայն վերջինս ու Խաշմանյանը իրար հետ լեզու չեն գտել: 

Նույնիսկ մեկ անգամ Հայրապետյանը կանչել է Խաշմանյանին «Հարսնաքար», որտեղ մի քանի հոգու ներկայությամբ առաջարկել է զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ պայմանով, որ անելու է այն, ինչ ինքն է ասում, նույնիսկ կազմը ՀՖՖ նախագահն է որոշելու, ինչին Խաշմանյանը բացասական պատասխան է տվել՝ հարուցելով Հայրապետյանի զայրույթը: 

Իրազեկ մարդիկ մեզ պատմեցին, որ ոչ վաղ անցյալի այս դեպքն ավարտվել է նրանով, որ Հայրապետյանը նույնիսկ շիշ է շպրտել Աբրահամ Խաշմանյանի ուղղությամբ ու դրանից հետո հրապարակավ մշտապես վատ է արտահայտվել վերջինիս հասցեին: 

Թե ինչ հաջողություններ կունենա Հայաստանի հավաքականը Աբրահամ Խաշմանյանի ղեկավարման շրջանում, ցույց կտա ժամանակը: 

Բայց այն, որ նա սկզբունքային և պրոֆեսիոնալ մարզիչ է, ապացուցված փաստ է: