ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել Զինվորի անկեղծ խոստովանությունը Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել

«Թայմ աութ». ի՞նչ պլաններ ունեն իշխանությունները. «Փաստ»

Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանությունները, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաև Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության կուլիսներում հնարավոր ու անհնար նոր սցենարներ ևս մշակվում են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար։ 

Մասնավորաբար՝ հարցը կարգավորելու և իրենց համար ցանկալի արդյունք ունենալու համար, թերթի տեղեկություններով, օրերս կայացած մի հավաքի ժամանակ որոշում է կայացվել անորոշ ժամանակով «թայմ աութ» վերցնել։ 

Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրի, իշխանությունները համոզվել են, որ «հարձակողական» տակտիկան այլևս չի աշխատում, ավելին՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին է արժանանում, ուստի նոր «ռասկլադ» է հարկավոր մտածել։ 

Ըստ թերթի տեղեկությունների, ընթացիկ «բզբզոցներից» զատ, ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն ընդունելուց հետո, և այդ ժամանակ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։ 

Կան նաև տեսակետներ, որ ներկայիս «թայմ աութը» հարաբերական անդորր է նոր փոթորկից առաջ: