Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել

Past.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ավելի քան 2 ժամ է անցկացրել Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմական բուժկենտրոնում, գրում է The Guardian-ը:

 

Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի այցը մտնում է նրա ամենամյա զննումների ցուցակում:

 

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ 73-ամյա նախագահին «շատ լարված 2020 թվական» է սպասվում, եւ նա ցանկացել է օգտվել ազատ հանգստյան օրից եւ բուժզննում անցնել:

 

Գրիշեմը չի հայտնել, թե կոնկրետ ինչ զննում է անցել նախագահը՝ նշելով միայն, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում:

 

«Նախագահն առողջ է եւ էներգիայով լի: Նա չի բողոքում առողջությունից, ինչի մասին վկայում են շաբաթական մի քանի անգամ նրա ելույթները հազարավոր ամերիկացիների առջեւ»,- նշել  է Գրիշեմը:

 

Նշվում է նաեւ, որ բուժկենտրոնում Թրամփը հանդիպել է Աֆղանստանում վիրավորված զինծառայողի ընտանիքի հետ: