Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով  «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է  իր գործընկերների արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին:

 

 «Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի ավելի ընդլայնվել: Հաշվի առնելով մեր մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքը, այս նախաձեռնությունը մեր գործընկերներին հավելյալ հնարավորություն կտա ավելի ճանաչելի դարձնել իրենց բիզնեսն ու արտադրանքը, ինչպես նաև գտնել նոր գործընկերների։ Արդեն 5 տարի է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը օգնում է նաև գյուղմթերք արտադրող տնտեսվարողներին անցնել օրգանական սերտիֆիկացում, ինչը հավելյալ մրցակցային առավություն է ստեղծում դեպի Եվրոպա և այլ ուղղություններով  ապրանքների արտահանման գործում։ Բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացները նպատակ ունեն մեր երկրում փոքր և միջին բիզնեսով զբաղվող կազմակերպություններին տրամադրել գրագետ բիզնես վարելու գործիքներ, որոնց միջոցով իրենք ավելի վստահ ու ռիսկերից զերծ կղեկավարեն իրենց բիզնեսը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ՓՄՁ բաժնի պետ Սուրեն Հովհաննիսյանը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։