Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին

Past.am

Նախորդ մի քանի հանդիպումներում Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն էր։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 45-ամյա մասնագետը նշանակվել է ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար։

 

«Անսպասելի էր «Սոչին» գլխավորելու առաջարկը։ Բայց իրադարձությունների անսպասելի շրջադարձները մեր կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր։ Ես աշխատում էին դարպասապանների հետ, սակայն առաջարկ ստացա ուժերս փորձել գլխավոր մարզիչի դերում Ռուսաստանի առաջնության առաջիկա երեք տուրերում։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի առավելագույն օգուտ տամ թիմին։

 

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի վերջին անհաջողություններին, ապա չէի ցանկանա մեղադրել ղեկավարությանը, մարզիչին, դարպասապահին, ֆուտբոլիստներին։ Առանց Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականի մակարդականը ազգալիորեն նվազում է։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրը նրա բացակայությունն էր։

 

Իսկ գլոբալ տեսակետից, մեզ անհրաժեշտ է ընդհանուր համակարգային մոտեցում, կազմի երիտասարդացում, որպեսզի երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ լինեն փոխարինողները։ Երիտասարդները պետք է ունենան կայուն խաղային պրակտիկա եւ մրցունակ լինեն արդեն 20 տարեկանում»,- նշեց Ռոման Բերեզովսկին։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլը J խմբում ավարտեց նախավերջին տեղում։ Վերջին երկու հանդիպումներում ազգային թիմը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ պարտվեց Հունաստանին (0:1) եւ Իտալիային (1:9)։

 

Սամվել Սուքիասյան