ԱՄՆ-ում տղամարդը զոհվել է՝ հայտնվելով իր տանը սեփական ական-ծուղակի մեջ

ԱՄՆ-ում 65-ամյա տղամարդը զոհվել է՝ հայտնվելով իր տանը սեփական ական-ծուղակ-ի մեջ, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ ծուղակը կառուցվել էր հնարավոր ներխուժումից տունը պաշտպանելու համար:

Տան սեփականատիրոջ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին, որ դուռը կառուցված էր այնպես, որ դրանից վտանգի դեպքում հնարավոր լիներ կրակել:

Ինքը՝ տան սեփականատեր Ռոնալդ Սիրը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն մահացել էր ստացված վնասվածքների հետեւանքով:

Ոստիկանությունում հայտնել են, որ բնակելի տան մեջ ական-ծուղակի առկայությունը բավականին արտասովոր երեւույթ է, դեռ ավելին, անօրինական է:

Հետաքրքրական է, որ Սիրը զանգահարել էր Նյու Բրունսվիկ շրջանի կանադական ոստիկանություն, քանի որ նրա տունը գտնվում է ԱՄՆ Կանադա սահմանին:

Իրավապահ մարմինների կարծիքով՝ տղամարդը պատահաբար էր հայտնվել սեփական ծուղակի մեջ: