Բարտոմեու. «Բարսելոնայի» դռները միշտ բաց են Գվարդիոլայի առաջ

 

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ապագայում պատրաստ է քննարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

 

«Ժամանակին հենց Գվարդիոլան է որոշել հեռանալ «Բարսելոնայից»: Եթե Պեպը վերադառնալու ցանկություն հայտնի, ապա ակումբի դռները միշտ բաց են նրա առաջ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դժգոհ է Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից և փոխարինող է փնտրում իսպանացի մասնագետին:

 

Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին: