Հնդկաստանում մահապատժի դատապարտվածը բողոքարկել է վճիռը՝ հղում կատարելով շրջակա միջավայրի աղտոտվածությանը

 

Հնդկաստանում մահապատժի դատապարտված բռնաբարողը բողոքարկել է վճիռը՝ հղում կատարելով շրջակա միջավայրի աղտոտվածությանը։

 

Ակշայ Կումար Սինգհը նրանց թվում է եղել, որոնք յոթ տարի առաջ Հնդկաստանի մայրաքաղաքում ուշ երեկոյան ավտոբուսի մեջ դաժանորեն բռնաբարել էին 23-ամյա կնոջը։ Կինը դեպքից 12 օր հետո մահացել էր ներքին բազմաթիվ վնասվածքներից։ Այդ դեպքը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ եւ Հնդկաստանում կանանց հանդեպ բռնաբարությունների բարձր ցուցանիշի հոմանիշ էր դարձել։

 

 

Սինգհը իր միջնորդության մեջ հայտարարել է, որ Նյու Դելիում օդի որակը «գազի խուց» է հիշեցնում, իսկ «ջուրը թույներով լի է»։ «Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունենում Դելիում օդի եւ ջրի հետ։ Կյանքը կարճ կլինի, այդ դեպքում ինչո՞ւ մահապատիժ»,- գրել է նա։

 

Ակշայը այդ գործով չորս մահապատժի ենթարկվածներից վերջինն է։ Ակնկալվում է, որ նրա բողոքարկումը կմերժվի։

 

Հնդկական ԶԼՄ-ները հայտնել են, որ մահապատիժը կիրականացվի մինչեւ տարվա վերջը, իսկ հնարավոր է նաեւ՝ մինչեւ դեկտեմբերի 16-ը, որը հարձակման տարելիցն է։