ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ)

Ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց կատապուլտը

Կատապուլտը կամ հայերեն քարընկեցը պաշարողական ռազմական սարք է, որը նախատեսված է ամրությունների վրա քարեր կամ տեգեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար: 

Ընդ որում, ցանկացած նետող մեքենա, որը կրակում է քարերով, նիզակներով կամ նետերով, նշագրվում է հունական տերմինով և անվանվում կատապուլտ: 

Հին հռոմեացի հեղինակները կատապուլտներին տվել են «Tormentum» անվանումը (փաթաթող): Կարծիք կա, որ կատապուլտներ են պատկերված մ.թ.ա. 9-րդ դարի Նեմրուդի ասորական քարանկարներում: 

Սակայն այնտեղ միայն աղեղային տեխնիկայի նկարներ են: Աստվածաշունչը կատապուլտի գյուտը վերագրում է մ.թ.ա. 8-րդ դարում ապրած հրեական Ուզի թագավորին: 

Սակայն համարվում է, որ հեղինակները նկարագրել են ավելի ուշ շրջանի զենքեր: Պատմության մեջ առաջին կատապուլտները սկսել են օգտագործվել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հին Հունաստանում, ապա մինչև մեր թվարկության 15-րդ դարը դրանք օգտագործվել են Եվրոպայի բոլոր երկրներում: Դիոդորը կատապուլտի գյուտը վերագրում է մ.թ.ա. 399 թվականին, երբ Սիրակուզայի բռնակալ Դիոնիսիոս 1-ինը հավաքել է արհեստավորների, որպեսզի նրանք ստեղծեն նոր զենք: 

Դիոնիսիոսը լավ վարձատրում էր արհեստավորներին, կոչումներ շնորհում և հյուրասիրում, իսկ նրանք ի պատասխան ստեղծում են տարբեր տեսակի քարանետներ, զենք ու զրահ և նոր տիպի հզոր առագաստանավեր: 

Իսկ արդեն մ.թ.ա. 397 թվականին Դիոնիսիոսի բանակը կատապուլտների օգնությամբ հարվածում է Կարթագենի նավերին և զգալի վնասներ պատճառում: 

Հին կատապուլտները գործել են կամ աղեղի (բալիստա և կարիճ) սկզբունքով կամ կենտրոնախույս ուժի սկզբունքով: Կարիճը եղել է նետերով կրակելու ոչ մեծ սարք: 

Բալիստան նույնի ավելի մեծ տեսակն է եղել: Կենտրոնախույս ուժի սկզբունքով գործող կատապուլտներն օգտագործվել են միջնադարում պաշարումների ժամանակ միայն: «Պարսատիկային պարկի» մեջ, որը կցվել է երկար լծակի վերջին, գունդ կամ քար է դրվել, իսկ նույն լծակի կարճ ծայրին ամրացվել են հակակշիռները:

 Լծակի երկար ծայրը հակաքաշի ազդեցությամբ գործողության մեջ դնելիս կենտրոնախույս ուժի արդյունքում իրականացվել է կրակոց: 

Ընդ որում, կրակելիս գունդը կամ քարը կարող է հասնել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող իր նշանակետին: Կատապուլտների պատմության մեջ եղել է նաև մեկ այլ նետող մեքենա, որը կոչվել է օնագրա, և որն օգտագործվել է հին հռոմեացիների և հույների կողմից: 

Այն աշխատել է նույն կենտրոնախույս ուժի օգտագործման սկզբունքով, իսկ այն գործողության մեջ դնող ուժը եղել է ոչ թե հակակշիռը, այլ ոլորված նյութի (մազեր, կաշի, ջիլերը և այլն) առաձգականությունը:

 Այն ժամանակներում առանց օնագրայի հնարավոր չի եղել գրավել որևէ պաշտպանված ամրոց կամ բերդ: Դրանց միջոցով հնարավոր է եղել քարեր և բռնկվող հեղուկով լի տակառներ նետել: 

Եվս մեկ այլ զենքի տեսակ, որով կրակոցն իրականացվել է նյութի առաձգականության էներգիայի շնորհիվ, կոչվել է կարբալիստա: 

Կարբալիստան ունեցել է երկու փոկ և երկու լծակ: Այս զենքի մեջ նետվող առարկան եղել է նիզակը, որին նետման էներգիա հաղորդել է երկու լծակներին միացած աղեղը: Լծակների օգնությամբ իրականացվել է աղեղի լարում: 

Հռոմեական բանակը լայնորեն օգտագործել է կարբալիստան մեր դարաշրջանից առաջ 3-րդ դարում ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային մարտերի ժամանակ, քանի որ կատապուլտի այդ տեսակը իդեալական է նիզակներ և տեգեր նետելու համար: