4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ

Ափսեն ավելի շուտ է հայտնվել, քան գդալն ու պատառաքաղը

Ափսեն մետաղից, կերամիկայից, հախճապակուց և այլ նյութերից պատրաստված կլոր իր է կերակուրի համար: Ափսեների պատմությունը, որպես տարողություն, ուր սնունդ է դրվում, սկսվել է դեռևս նեոլիթյան դարաշրջանում: 

Ընդ որում, ափսեն ավելի շուտ է հայտնվել, քան գդալն ու պատառաքաղը: Այն ժամանակ դրանք եղել են պարզապես կավե թրծած շերտեր: Աստիճանաբար խեցեգործության հմտությունները զարգացել են, և հին աշխարհում կերամիկական ափսեների ստեղծումը դարձել է արվեստ: 

Հին Հունաստանում և Հռոմում խեցեգործությունը սկսել է ծաղկում ապրել և հայտնվել են ափսեանման տարողություններ՝ անգամ զարդարված նկարներով, իսկ հետագայում՝ նաև էմալապատ: Այդպես սկսել են հայտնվել ամենօրյա, տոնական և դեկորատիվ ափսեները: 

Ընդ որում, սկսել են ափսեներ պատրաստել ոչ միայն կավից, այլ նաև, օրինակ՝ ոսկուց և արծաթից: Հին Հռոմում սկսել են ափսեներ պատրաստել նաև անագից և կապարից: Արևելքում, մասնավորապես Չինաստանում, ճենապակե ափսեները հայտնվել են մեր թվարկության 7-րդ դարում: 

Չինացիները սովորել են ստանալ թափանցիկ պինդ ճենապակի և դրանից իրեր պատրաստել: Սակայն ճենապակին Եվրոպա է հասել միայն 14-րդ դարում, երբ դրանցից չինական կայսրը նվիրել է Ֆրանսիայի թագավորին: 

Այդ ժամանակներից ճենապակին դարձել է եվրոպական թագավորական ընտանիքների օգտագործման հիմնական սպասքեղենի տեսակը: 

Իսկ մինչ այդ 8-րդ դարի եվրոպական թագավորական սեղաններին սնունդը դրվում էր կաղնե հաստ սեղանների վրա փորված խոռոչներում: Հասարակ մարդկանց մոտ միջնադարյան Եվրոպայում սնունդը դրվում էր շատ պինդ հացի մեծ կտորների վրա, որից հետո կամ վերջում ուտում էին յուղով ներծծված այդ հացի կտորները, կամ էլ տալիս էին շներին: 

Ավելի ուշ սկսել են օգտագործել մեջտեղից թեթևակի փորված տախտակի կտորներ, սակայն սնունդը այդ ափսեների մեջ դառնում էր դառնահամ՝ կապված փայտանյութի՝ յուղով ներծծման և կեղտոտության հետ: 

Իսկ հեղուկ ուտեստները՝ ապուրները, սովորաբար ուտում էին կաթսայից կամ էլ կաթսայանման մեկ մեծ ամանից, բայց միշտ էլ դա մի քանի հոգու համար էր նախատեսված լինում: 

14-15-րդ դարերի Ֆրանսիայում կավե ափսեներից բացի սկսել են օգտագործել նաև անագից, ինչպես նաև երկաթից, ոսկուց և արծաթից պատրաստված ափսեներ: 

Այդ ափսեները նման չեն եղել ներկայումս օգտագործվող ափսեներին, քանի որ եղել են քառակուսի: Առօրյա կյանքում ափսեների օգտագործման պատմությունը Ռուսաստանում սկսվել է միայն 15-րդ դարում: 

Մինչ այդ օգտագործվել են փայտից կամ կավից պատրաստված խորունկ այնպիսի ամաններ, որոնց չափերը երբեմն եղել են բավականին նշանակալի և որից կերել է ամբողջ բազմանդամ ընտանիքը: 

1708 թվականին Մեյսենի գերմանացի բրուտները բացահայտել են չինացիների ճենապակու արտադրության գաղտնիքը, և շատ արագ հայտնվել են ճենապակուց ափսեներ արտադրողներ: 

Հայաստանում հաստատապես հնում որպես ափսե է ծառայել լավաշը: Լավաշի կարևոր առանձնահատկությունը նրա բազմաֆունկցիոնալությունն է, որը թույլ է տալիս, որ այն օգտագործեն որպես գդալ, ափսե կամ էլ անձեռոցիկ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը