Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մայրաքաղաքում գրեթե 95 տոկոսով լուծվել է. փոխնախարար 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ

Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի դե­րա­կա­տա­րու­թյու­նը դպրո­ցա­կան նստա­րա­նից նվա­զեց­նե­լու մտադ­րու­թյուն­ներ

2019 թվականի ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էին կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները: 

Իշխանությունները երկրի կառավարումը ստանձնելուց ի վեր հայտարարում են, թե իրենց առաքելությունն է բարելավել ու բարեփոխել կրթական համակարգը: Այսպիսի մոտեցումը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմնավորում էին այն փաստարկով, թե իբր մեր կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը, սակայն իրենք բարձր արդյունքների են հասնելու:

 Վարչապետն անգամ խոսում էր կրթական համակարգը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու մասին և ընդգծում, որ 22 տարեկանում պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզու իմանալ: 

Իսկ հասարակությունն ու համապատասխան մասնագետները մեծ հույսեր ունեին, որ կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումների իրականացմանը մասնակից կդարձնեն նաև իրենց, հանրային լայն քննարկման կդրվեն առաջարկվող նախաձեռնությունները և հաշվի կառնվեն իրենց դիտարկումները, սակայն կառավարությունը հանդես եկավ ոլորտին վերաբերող միակողմանի նախաձեռնություններով՝ առանց հաշվի առնելու հանրության կարծիքը: 

Չխորանալով քննադատությունների բովանդակության մեջ՝ իշխանությունները դրանք ներկայացրին քաղաքական լույսի ներքո, թե իբր իրենց դեմ պայքարում են միայն դավադիրները, ռևանշիստները, որոնք ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ: 

Արդյունքում կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ հանրության շրջանում ձևավորված մտահոգությունները տեղ չհասան, իսկ իշխանությունները իրենց մոտեցման հարցում մնացին անդրդվելի: 

Բայց, ինչպես երևում է, իշխանությունները միայն ներկայացված նախաձեռնություններով չեն բավարարվելու, նրանք պատրաստվում են կրթական համակարգի ներսում մինչև վերջ թուլացնել ազգային ինքնություն և արժեհամակարգ ձևավորող գործոնները: Եվ այս հարցում իրենց ուրույն դերակատարությունն ունեն, այսպես կոչված, սորոսականները: 

Այս անգամ աչքի ընկավ «Իմ քայլը» խմբակցության սորոսական պատգամավոր Սոնա Ղազարյանը, որը ԱԺ-ում կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պնդեց, որ իր կարծիքով՝ հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանի տեղն աղբամանում է, քանի որ դասագրքի լուսանկարներում կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ:

 Հետո այդ հայտարարությանն անդրադարձավ Վաչագան Սարգսյանը՝ նշելով, որ Սոնա Ղազարյանը կեղծարար է և սուտ է խոսում: 

Իհարկե, Ղազարյանը հետո ներողություն խնդրեց կոպիտ ձևակերպման համար, սակայն մնաց իր տեսակետին հավատարիմ: ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը Սոնա Ղազարյանը չբավարարվեց վերոնշյալ հայտարարությամբ և մեղադրեց ուսուցիչներին կարծրատիպային մոտեցումների հարցում։ 

Նա հայտարարեց, թե իբր հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղա աշակերտներին ասում է՝ մի լացեք, տղամարդ եք։ 

Ըստ պատգամավորի՝ ուսուցիչների այս մոտեցումը խոչընդոտ է հանդիսանում իրապես հավասար հասարակություն կրթելու հարցում:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները կրթական համակարգի շուրջ շատ հեռահար և վտանգավոր մտադրություններ ունեն, որի արդյունքում արժեհամակարգի դերակատարությունը նվազեցվելու է հենց դպրոցական նստարանից, իսկ սա չի կարող չխորացնել հանրության շրջանում առկա մտահոգությունները, և բացառված չէ, որ բանը հասնի նրան, որ արդեն հաջորդ տարի մեծ թվով քաղաքացիներ դուրս գան փողոց իրենց բողոքը տեղ հասցնելու նպատակով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ