ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է այն, ինչ չէր թույլատրվում Սերժ Սարգսյանին

Past.am

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խոստումներից մեկը թափանցիկ աշխատելն էր: Բոլորս էլ քաջ հիշում ենք, թե ինչպես էր հեղափոխության առաջնորդը վստահեցնում, որ Նոր Հայաստանում թիվ մեկ որոշում կայացնողը լինելու է ժողովուրդը, իսկ իշխանությունները լինելու են սոսկ այդ որոշումը իրագործողները: Փաշինյանը նաև խոստանում էր, որ որևէ գաղտնիք ժողովրդից չի ունենա և փորձում էր այդպիսով հակադրվել ընդդիմադիր շրջանում իր իսկ կողմից բազմիցս քննադատված Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության՝ ՀՀԿ-ի գործելաոճին: Փաշինյանը բազմաթիվ անգամներ ԱԺ ամբիոնից ՀՀԿ-ին մեղադրել է ժողովրդի մեջքի հետևում խաղեր տալու մեջ, ինչպես նաև պնդել է՝ եթե ՀՀԿ-ն թաքցնելու բան ունի, նշանակում է, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա, և ինքը՝ Փաշինյանն, այդ գաղտնապահությանը այլ բացատրություն չունի:

 

Հեղափոխությունից անցել է շուրջ մեկ ու կես տարի, և այսօր Փաշինյանը փորձում է խփել ՀՀԿ ռեկորդը: Բանն այն է, որ պարգևատրումների սկանդալներից հետո իշխանությունները կարծես թե որոշել են փոխել ոչ թե այդ ավանդույթը, այլ՝ օրենքը և պարգևատրումների մասին տեղեկատվությունը դարձնել փակ: Հասկանալի է, որ եթե այսօր խոսքը միլիոնավոր դոլարների հասնող պարգևատրումների մասին է, ապա նման օրենք ընդունելուց հետո կարող է խոսք գնալ արդեն տասնյակ միլիոնների մասին: Սակայն սա միակ դեպքը չէ, երբ իշխանությունները հասարակության հետ բաց շփվելու խոստմանը հակառակ գնացել են կամ ցանկանում են գնալ գաղտնիության ճանապարահով: Մասնավորապես, առաջարկ էր հնչում խոշոր հարկատուների մի մասին ազատել հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ դեպքում նույն խոշոր հարկատուների, ասել է թե՝ օլիգարխների հետ չի գործի ստվերային պայմանավորվածությունների մեխանիզմը:

 

Ավելորդ է նաև նշել Արցախի հարցում Փաշինյանի գաղտնապահությունը, երբ վերջինս հայտարարում էր, որ պատրաստվում է բանակցային գործընթացի մանրամասները սկուտեղի վրա մատուցել հանրությանը, մինչդեռ այն մասին, որ ինչ-ինչ փաստաթղթեր են քննարկվել, կամ ինչ-ինչ բանակցային օրակարգ է ձևավորվել, մենք իմանում ենք համանախագահներից կամ Բաքվից, սակայն երբեք Փաշինյանից: Ստացվում է՝ այն ինչ ժամանակին, ըստ ընդդիմադիր Փաշինյանի, չէր կարելի Սերժ Սարգսյանին, այսօր կարելի է իրեն…