Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մայրաքաղաքում գրեթե 95 տոկոսով լուծվել է. փոխնախարար 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ

Տոնական օրերին թեթև սննդակարգի կողմնակից եմ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ -ի ամենականացի , ամենաարդյունավետ աշխատող , շատերի համար սիրելի Նաիրա Զոհրաբյանը Past.am - ի զրուցակիցն է:

-  Մանկության տարիներին մայրիկի պատրաստած ամանորի ամենահամով ուտեստը ո՞րն էր:

 - Ոչ միայն մանկության տարիներին , այլև հիմա էլ ամենահամեղը մայրիկիս պատրաստած բլինչիկներն են , որոնք բույրով ու համով գերազանցում են ամենաէլիտար ռեստորաններում պատրաստվածների:

- Ամանորի նվերները ծնողները բարձի տակ էին դնում , ունե՞ք այդպիսի վառ հիշողություններ:

- Ամանորյա նվերները ծնողներս դնում էին տոնածառի տակ: Հայրս աշխատում էր լամպերի գործարանում ու շատ հետաքրքիր նվերներ էր բերում այնտեղի Ձմեռ պապիկի անունից : Ինձ միշտ բաժին էր հասնում գերմանական տիկնիկները, որոնք այն ժամանակների համար հազվագյուտ գեղեցիկ նվեր էին համարվում:

- Ձեր ամուսնու ամենաթանկ ամանորյա նվերը ի՞նչ էր:

- Սամվելի հետ միասին էինք գնում ինձ համար նվեր : Նա գիտեր , որ ես բնական քարերով զարդեր եմ սիրում, մի կրծքազարդ ունեմ, որն ամանորին ենք գնել միասին, այդ նվերը, մինչև հիմա բոլորից առանձնացնում եմ:

- Չքնաղ , կանացի գրավչությամբ լի Նաիրա Զոհրաբյանը այս օրերին իր թոռնիկներին ինչպե՞ս է ուրախացնելու:

- Մեկ թոռնիկ ունեմ , բայց բոլոր երեխաների համար ասեմ ` նրանց պիտի գունավոր, անհոգ ու խաղաղ մանկություն ապահովենք, իսկ նվերներ գնում եմ մեծագույն սիրով բոլոր երեխաների համար , ովքեր կան իմ շրջապատում:

- Հյուրերը տոնական սեղանի, ո՞ր ուտեստը կամ քաղցրեղենն են անուշ անելու , ձեր կողմից պատրաստված: 

- Ես սիրում եմ արևադարձային մրգերով աղցաններ պատրաստել: Ինքս թեթև սննդակարգի կողմնակից եմ , ու վնասակար սնունդից փորձում ենք հեռու մնալ :Ցավում եմ ,որ ամանորի տոնը վերածում են գաստրոնոմիական տոնի ` ով ինչքան շատ կառնի , ով ինչքան շատ կուտի:

 

- Ի՞նչ մաղթենք մեր ողջ հայությանը 2020թ- ին:

- Մաղթեմ մեր ժողովրդին խաղաղություն ու հանդուրժողականություն մեր երկրին , Արցախին և ամենաառաջնայինը սահմանին կանգնած զինորից սկսված: