ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Նավթի համաշխարհային գները նվազում են

«Դրանց մասին դեռ կլռեմ». Ժաննա Վելիցյանի նոր ֆոտոշարքն ու հրաշալի տարին

 

Ժաննա Վելիցյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Համազգային թատրոնի դերասանուհու հետ ամփոփել ենք տարին, խոսել հեռուստատեսային նոր դերի մասին, եւ ոչ միայն:

 

Ժաննա Վելիցյանը

 



«Ես սիրում եմ այն Ամանորը, որից մանդարինի ու պոպոքի հոտ էր գալիս, այն Ամանորը, որի ժամանակ նվերները գտնում էինք ոչ թե տոնածառի տակ դրված, այլ՝ դրսի պատուհանից կախված: Հիմա այդպես չի, բայց միեւնույն է՝ սիրելի ու սիրուն տոն է»,-ասել է Ժաննան եւ ավելացրել, որ հավատում է Ամանորի հրաշքներին.«Հավատում եմ, ոչ թե որովհետեւ վարդագույն ակնոցներով եմ նայում կյանքին, այլ որովհետեւ հրաշքներ իսկապես լինում են:)»:


2019-ն իր համար վերելքներով ու վայրէջքներով, ուրախություններով ու տխրություններով, կորուստներով ու ձեռքբերումներով տարի էր.«Եվ եթե ամփոփեմ, ապա հրաշալի տարի էր: 2020-ից ակնկալիքներս շատ ավելի են, բայց դրանց մասին դեռ կլռեմ:)»:

 

Ժաննա Վելիցյանը

 



Դերասանուհին այս շրջանում հանդես է գալիս նոր՝ «Սիրուն Սոնա» սերիալում.«Ինձ վստահվել է Մարիամի կերպարը, ով Սոնայի ընկերուհին է: Մասնակցել էի Ելենա Արշակյանի հայտարարած քասթինգին եւ փորձել մի քանի կերպար միաժամանակ: Նկարահանվում եմ Անահիտ Քոչարյանի, Շուշաննա Թովմասյանի, Նորայր Եղյանի եւ հայտնի ու սիրված այլ դերասանների հետ: Նկարահանումներն անցնում են հրաշալի: Թեեւ տեսարաններիս մեծամասնությունը նկարվում է դրսում` ցրտին, բայց մթնոլորտը շատ դրական է եւ տաքուկ»,-պատմել է նա: