ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ)

Փաստեր Նոր Հայաստանի մասին, որոնք իշխանությունները չեն «նկատում»

Հայաստանյան իշխանական էլիտայի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չզիջելով՝ սոցիալական ցանցերի իրենց էջերում զետեղում են վիճակագրական տվյալներ, որպես կանոն, լավ վիճակագրական տվյալներ, որոնք խոսում են Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրվող դրական տենդենցների և տեղաշարժերի մասին: Այլ հարց է, իհարկե, որ այդ տվյալները, որպես կանոն, շատ արագ հերքվում են փորձագետների և խմբագրվում հենց հեղինակների կողմից: Սակայն, փաստ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը տվել է նաև բացասական տվյալներ, թվեր, որոնք վարչապետ Փաշինյանը դժվար թե տեղադրի իր պաշտոնական էջում, իմքայալականներն էլ դժվար թե դրանք մեծ սիրով տարածեն:

 
Սակայն, այդ թվերը իրականություն են. իրականություն, որում ապրում ենք և որը չնկատելու տալը, մեղմ ասած, անհեռատեսություն է: Օրինակ, Հայաստանում գործազրկությունը աճել է 6,7 տոկոսով, 237 000-ից դառնալով 253 000, գնաճը, ըստ ԿԲ-ի, կազմել է առնվազն 1.5 տոկոս և այդ գնաճը հունվարից սկսած միայն ավելանալու է՝ կապված ԵԱՏՄ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ: Այս տարի վիճկոմիտեն գյուղատնտեսության տվյալները հրապարակում է միայն եռամսյակը մեկ անգամ։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, սակայն, գյուղատնտեսության տվյալները ներառվում են։ Բայց որպես առանձին տող՝ այս ոլորտը ներկայացվում է միայն երեք ամիսը մեկ անգամ։ Ըստ վերջին հրապարակման՝ հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։ Գյուղատնտեսությունն անկումային է եղել նաև 2017-2018 թվականներին։
 
Այս ոլորտը «փչացնում է» վիճակագրությունը՝ տնտեսական աճի վրա ունենալով զսպողական ազդեցություն, երևի թե դա է պատճառը, որ գյուղատնտեսության մասին հայրենի պաշտոնյաներն ընդհանրապես մոռացել են, չենք խոսում  տվյալներ հրապարակելու մասին: Իշխանությունները չեն ֆիքսում նաև այն պահերը, երբ, օրինակ, նվազում են տնտեսության ակտիվության ցուցանիշները, սակայն կարող են ակտիվորեն տարածել արևմտյան լրատվամիջոցներում իրենց իսկ կողմից պատվիրված գովազդային նյութերը, որոնք նկարագրում են Հայաստանի բիզնես գրավչությունը, ինչպես ասում են՝ մենք մեզ չգովանք, ոչ մեկ չի գովա…
 
Ակնհայտ է, որ պաշտոնական տվյալներին վարչապետ Փաշինյանը և իր թիմը անչափ ընտրողաբար են մոտենում, սակայն իրականությունից հեռու չես փախչի և այդ իրականությունն էլ ունի պատճառներ, որոնք առաջին հերթին պետք է փնտրել առանձին ոլորտներում որդեգրած սխալ քաղաքականության մեջ…