Ես ամեն օր եմ երջանիկ , առիթ հարկավոր չէ. Անի Լուպե

Դրական էներգիա , թեթևություն ու լիաթոք ծիծաղ` ահա դերասանուհի Անի Լուպեի հետ ժամանակ անցկացնելու արդյունքը: Հումորային դերով հայտնի տաղանդավոր դերասանուհին Past.am-ում հյուր էր.

-Որտե՞ղ նշեցիք Նոր տարին:


-Ամանորը դիմավորել եմ Թեհրանում , իմ շատ սիրելի սփյուռքահայ ընկերների ու հարազատների հետ , անչափ հաճելի, բարեկամական միջավայրում:

- Հատկապես ինչո՞վ է տարբերվող ամանորի գիշերը մյուս գիշերներից:

- Այս տարվա գիշերը հեքիաթային ուրիշ էր, ավելի մեծ ջերմություն ու սեր կար:

- Ու՞մ էիք կարոտել , որ սրտանց զանգեցիք ու շնորավորեցիք:

- Թեհրանից Հայաստան զանգեցի` բոլորին ում սիրում եմ:

-  Ի՞նչ սպասումներ ունեիք, որոնք իրականացան 2019թ- ին: 

- Յուրաքանչյուր տարի մի բան ստացվում է , մյուսը չի ստացվում : 2019 որոշ սպասումներ իրականացել են:

- Հյուր գնալիս առաջինը հյուրասիրվում էիք, ո՞ր ուտեստից:

- Այդ պահին ինչ սիրտս ուզում է , ուտում եմ : Սակայն հիմնականում ընտրում եմ աղցաններ:

-  Վերջին անգամ երբ էիք երջանիկ և ինչ առիթո՞վ

- Ես ամեն օր երջանիկ եմ, առիթ հարկավոր չէ: Նույնիսկ միայն այն մտքից , որ ամեն առավոտ արթնանում եմ Աստծո լույսով:

 

- 2020 թ- ին աշխատանքային ի՞նչ հաջողություններ եք ակնկալու՞մ:

- Ակնկալիքներս , ծրագրերս շատ են , բայց նախապես ոչինչ չեմ պլանավորում:

Սրտանց ուզում եմ , որ 2020 թ - ին մարդիկ առողջ լինեն ու շնորհակալ իրենց ապրած ամեն օրվա համար: