Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ)

Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր

Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

 «Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով տւժած 7-ամյա երեխա:

 Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի եւ հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։