ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Ընտրե՛ք ձեր հավանած ամառային զգեստը. Թեստ, որը կպատմի ձեր կանացիության մասին Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ)

Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի. քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պետք է մնա և գործի. Ռոմանոս Պետրոսյան

 

Եղվարդում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է և շարունակելու է գործել. սա քաղաքական որոշում է:

 

«Այն մտահոգությունները, որոնք հնչում են՝ կապված ծննդատան փակման հետ, ես 10 օր առաջ ներկայացրել եմ ՀՀ առողջապահության նախարարությունում և նախարարի հետ քննարկել ենք այս հարցը, ներկայացրել եմ փաստերը, թե ինչու այստեղ ծննդատունը չպետք է փակվի: Արսեն Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն»,- հայտնեց մարզպետը:

 

Հարցին՝ եթե նախարարությունն այնուամենայնիվ որոշի փակել Եղվարդի ծննդատունը, ինչ քայլերի եք դիմելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: Այս պահին Եղվարդը և Նաիրիի տարածաշրջանն ունի ծննդատուն, այն աշխատում է ողջ հզորությամբ և սպասարկում ծննդկաններին»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի, ևս 6 ծննդատների ֆինանսավորումը:

 

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնը տարբերվում է այս ցանկում գտնվող մյուս բուժհաստատություններից նրանով, որ վերջին տարիներին նկատվել է ֆինանսական հոսքերի դրական միտում: Աճել է նաև ծնունդների թիվը՝ նախորդ տարվա 119-ից հասնելով 136-ի:

 

«2017 - 2019 թվականների ֆինանսական հոսքերի առումով շուրջ 70 տոկոսի աճ ենք ունեցել: Օրինակ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների մուտքերն այս կենտրոնում ավելացել է 13.5 մլն դրամով: Շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը, սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, որի առումով պետք է նշել՝ աշխատելու տեղ շատ ունենք»,- ասաց մարզպետ:

 

Նրա խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարության խնդիրն է պատշաճ, ապահով բուժսպասարկում իրականացնել, որն ըստ մարզպետի՝ Եղվարդի բուժկենտրոնի ներկայիս պայմաններում հնարավոր չէ: