Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ

Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ Առաջին, Երկրորդ, Հինգերորդ և Իններորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված և ՀՀ ՎՊ խորհրդի որոշումներով հաստատված արտածրագրային վերահսկողության թեմաների հետ կապված աշխատանքների ընթացքի և ամփոփման վերաբերյալ:

ՎՊ նախագահը շեշտել է սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելու և արձանագրված արդյունքները վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին:

Վերահսկիչ պալատի աշխատակիցները նշել են, որ պարոն Զաքարյանի հանձնարարականով հատուկ խստությամբ են ստուգել դրամաշնորհային և վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները:

Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ: