Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

2%-ով նվազել է աղքատությունը

Մարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե նկատի ունենանք, որ այս պահին Հայաստանում մոտ 900 հազար մարդ դեռևս աղքատ է համարվում, ապա նման տեմպով տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, մեզ մոտ աղքատությունը կվերանա միայն 12 տարի հետո: Հետևաբար, խնդիրը տնտեսական ավելի բարձր աճ ապահովելն է, այլ ոչ թե 2 տոկոսով աղքատության նվազումը անհավանական կամ սուտ համարելը: 
Կարևոր հարցերից մեկը վերաբերվում է աղքատության սուբյետիվ ընկալմանն ու ըստ մարզերի աղքատության ցուցանիշներին: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 18,2 տոկոս և Արագածոտնի մարզը` 18,7 տոկոս, մինչդեռ Երևանն ունի` 25,2 տոկոս աղքատության ցուցանիշ, իսկ մյուս մարզերում աղքատության ցուցանիշը սկսվում է 29 տոկոսից հասնելով մինչեւ 44 տոկոսի:

Կարելի է մտածել, որ Արագածոտում և Վայոց Ձորում բոլորովին այլ տնտեսական կացություն է: Իրականում ոչ հարուստ և բարեկեցիկ Արագածոտնի և Վայոց Ձորի, գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատի մարզում աղքատությունը 28,5 տոկոս է, Արմավիրի մարզում` 29 տոկոս: Ինչպե՞ս կարող է Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում կենսամակարդակը ավելի բարձր, իսկ աղքատությունը` ավելի ցածր լինել, քան Արարատի և Արմավիրի մարզերում:

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության հետ: Ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբ նաև մայրաքաղաք Երևանը: