Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ «Բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. ուղիղ

Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:

Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):

Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:

Ինչպես բուժվել ֆիկուսի օգնությամբ

16

Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար

Ձեզ պետք կգա

Ֆիկուսի տերև
80 մլ օղի

Պատրաստման եղանակը

1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով: Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:

Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:

Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք: Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

Հազի բուժում

Ձեզ հարկավոր կլինի

1 ֆիկուսի տերև
1 թեյի գդալ մեղր
1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Blog.1in.am-ը գրում է.

1 Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկն եռման աստիճանի: Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով: Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:

2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս: Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ

Ձեզ պետք կգա

80 մլ ֆիկուսի հյութ
40 մլ քացախ

Պատրաստման եղանակը

1 Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը: Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:

2 Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին: Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում

Ձեզ պետք կգա

50 մլ ֆիկուսի հյութ
100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը

1 Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով: Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը: Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:

Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո:

Ատամի ցավից արագ ազատվել

Ձեզ հարկավոր է

1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ
3 ճաշի գդալ սպիրտ

Պատրաստման եղանակը

1 Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում՝ երկու օր:

2 Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ: