Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ «Բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը ԱԺ-ի մոտից բերման ենթարկված վեց քաղաքացիներն ազատ արձակվեցին (տեսանյութ) Ոստիկանության պահանջն ապօրինի էր, մենք իրավունք ունեինք փողոց փակելու, ինչպես սովորացրել է ներկայիս վարչապետը. բերման ենթարկված քաղաքացի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից տնային պայմաններում

Blog.1in.am-ը գրում է.

Կանանց մեծ մասն իրենց մոտ ցելյուլիտի նշաններ հայտնաբերելիս ցանկանում են շտապ ազատվել դրանից կամ դարձնել աննկատ: Գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, տարբեր բժշկական կենտրոններն առաջարկում են պրոցեդուրաների մի ամբողջ փաթեթ, որոնք էֆեկտիվ կերպով պայքարում են ցելյուլիտի դեմ: Բայց ոչ բոլորն ունեն բավարար ժամանակ եվ միջոցներ՝ այս ծառայություններից օգտվելու համար: Ժամանակակից կինը, բացի ցելյուլիտից ունի նաև այլ խնդիրներ, որոնցից մեկն էլ հենց ժամանակի սղությունն է: Եթե դուք չունեք լրացուցիչ միջոցներ եվ ազատ ժամանակ, դա դեռ չի նշանակում որ ցելյուլիտն ընդմիշտ բնակություն է հաստատել ձեր ազդրերի վրա: Կարելի է նրա դեմ պայքարել նաև տնային պայմաններում:

Ձեր սպասելիքներն ու իրականությունը

Եթե դուք չծուլանաք և ցուցաբերեք համբերություն, ապա կարճ ժամանակում կհայտնաբերեք, որ ցելյուլիտը տեղի է տալիս: Իհարկե, դժվար թե հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել ցելյուլիտի դրսևորումներից, դրան անհնար է հասնել նույնիսկ թանկարժեք պրոցեդուրաների օգնությամբ: Այդ մասին են վկայում հարուստ և հայտնի մարդկանց լուսանկարները, որտեղ հստակ երևում է, որ նրանք էլ ապահովագրված չեն ցելյուլիտից : Փոխարենն այս պրոցեսը կարելի է կանգնեցնել, իսկ մաշկը դարձնել նկատելիորեն ավելի առաձգական և հարթ:

Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար:

Սահմանափակել ճարպային սնունդը

Պետք է սահմանափակենք ճարպային սննդի ընդունումը: Խմենք ավելի շատ բնական թարմ հյութեր և կանաչ թեյ, ուտենք ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր: Նախապատվություն տանք շատ սպիտակուց և քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:

Ընդունել վիտամիններ

Սկսենք կուրսերով ընդունել վիտամին А և Е, ինչպես նաև ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել

Ամեն օր պարան թռնենք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսևորումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել: Առաջ մենք ցատկում էինք «ռեզին» խաղալիս, զբոսանքի գնալիս մեզ հետ պարան էինք վերցնում, որ ցատկենք: Ընդ որում, ակտիվ հանգիստը կօգնի մեզ ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլև` առողջությունն ամրացնելու հարցում: