Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

Հորդանանը հետաքրքրված է Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների ներկրմամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հորդանանի «Կենդանիների հիվանդությունից զերծ գոտի» ծրագրի համակարգող, Հորդանանի գյուղատնտեսության նախկին նախարար պարոն Սաիդ Ալ-Մասրիին և ծրագրի գործադիր տնօրեն Վալիդ Սաիդին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Սաիդ Ալ-Մասրին տեղեկացրել է, որ այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը և քննարկել անասնապահության ոլորտում համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվում Հորդանանը անասնաբուծության տարածաշրջանային հանգույցի վերածելու և այստեղ նոր ռեգիոնալ անասնաբուծական շուկա ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատկով 2016 թվականի կեսերից նախատեսվում է մեկնարկել «Կենդանիների հիվանդություններից զերծ գոտի» վերտառությամբ ծրագիր, որի շրջանակում այժմ դիտարկվում են այն երկրները, որոնք կարող են դառնալ պոտենցիալ մատակարար այդ գոտու համար` հետագայում այդ կենդանիները Հորդանանից դեպի այլ արաբական երկրներ տեղափոխելու նպատակով:

Ծրագիրը, որն արաբական երկրներում իրականացվող ամենամեծ նախագիծն է հանդիսանալու, իրականացվելու է խոշորագույն «The King Abdullah II Fund for Development (KAFD)» հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Սաիդ Ալ-Մասրին ընդգծել է, որ նկատի ունենալով Հայաստանում ոչխարաբուծության ճյուղի բարձր մակարդակը, ինչպես նաև տեղական ոչխարների որակական բարձր հատկանիշները, հորդանանյան կողմը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նույնպես ընդգրկվի այդ ծրագրի մեջ` որպես կառուցվող գոտու համար ոչխարների մատակարարման հիմնական գործընկեր:

«Հայաստանը անասնապահության, և մասնավորապես, ոչխարաբուծության ոլորտում ունի զարգացման մեծ ներուժ, ուստի կարծում եմ, որ այս ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը կլինի շատ արդյունավետ և փոխշահավետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրագործման հարցում», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Համառոտ ներկայացնելով Հայաստանում ոչխարաբուծության ոլորտի ներկա վիճակն ու այս ճյուղի զարգացման հեռանկարները` նախարարը շեշտել է, որ մեր երկրից տարեկան հնարավոր է արտահանել մոտ 250-300 հազար գլուխ ոչխար:

Պատվիրակության անդամները նաև նշել են, որ ծրագրի շրջանակում գարնանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում նախատեսվում է կազմակերպել շահառու երկրների մասնակցությամբ խոշոր կոնֆերանս, ինչպես նաև ցուցահանդես-համտես, որի ընթացքում դեպի հորդանանյան հատուկ գոտի արտահանող երկրները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը:

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-հորդանանյան համագործակցությունը աստիճանաբար ավելի կընդլայնվի և կզարգանա` ընդգրկելով ոլորտային այլ ճյուղեր ևս: