Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

«Հայկական ժամանակ». Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են

«Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են: Մեր թղթակցի հետ զրույցում այս պնդումն է արել հանրաքվեից առաջ բնակչության «գույքագրում» կատարող թաղային խմբերից մեկի ղեկավարը։

Խոսքն այն խմբերի մասին Է, որոնք իշխանության պատվերով ամեն ընտրությունից կամ հանրաքվեից առաջ ընկնում են տնետուն և «հաշվառում» բոլոր բնակիչներին ու նաև մոտավոր պատկեր կազմում բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Երևանի Աջափնյակի մի բավականին մեծ հատվածում նման «հաշվառում» անցկացնող խմբի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պնդել Է, որ «փակ դռների» թիվը աննախադեպ Է դարձել։ «Իմ «աշխատողները» շատ լավ գիտեն, թե ովքեր են խոպան գնում, երբ են գալու։

Բայց «հաշվառման» ժամանակ մերոնք պարզել են, որ խոպանից վերադարձածների թիվը շատ ավելի քիչ է, քան սպասվում էր։ Նրանք իրենց հետ տարել են նաև ընտանիքի անդամներին».– ասել Է մեր զրուցակիցը։ Վերջինիս մոտավոր գնահատականով՝ սպասվող 100 վերադարձողներից 25-30-ը մինչ օրս չի վերադարձել ու դժվար էլ վերադառնան, որովհետև «խոպանի» սեզոնը վաղուց ավարտվել է: Նշենք, որ այսպիսի խմբերի աշխատանքը շատ նման է մարդահամարի ու սոցիալ– ժողովրդագրական ճշգրիտ պատկեր Է արձանագրում։ Այդ պատկերը, սակայն, որևէ դեպքում չի հրապարակվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։